2020 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունենալու ռեկտորի ընտրություն։ Ռեկտորի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածու՝ գործող ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ԲՀԿ-ական Արմեն Գրիգորյանը և ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, որի նկատմամբ ռեկտորի ընտրությունից 11 օր առաջ՝ դեկտեմբերի 30-ին, ըստ մամուլի հրապարակման, հարուցվել է քրեական գործ՝ 3 ուսանողից գումար վերցնելու և գնահատական նշանակելու համար։
«6-ն էլ ՄՈԲ-ից են եղել, 6-ի ինքնությունն էլ արդեն պարզել են: Արդեն շարժվել են Երևան, 6 հոգուն էլ բերում են Հերացի, բոլորն էլ անճանաչելի են, բայց ինքնությունները պարզ է: Այսօրվա խմբերը գնացել են՝ Ջաբրայիլ և Սնախ, 2 խումբ է գնացել և որոնողականները՝ ողջերի գծով, վերջիններս դեռ չեն վերադարձել, կգան՝ կիմանանք…»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Արդարադատության նախարարության առջև և պահանջում էին հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը, որի մասին տեղեկություններ էին տարածվել, թե ԱՆ-ում է և պարունակում է նոր զիջումների մասին կետեր: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիների հետ զրույցում ասաց, որ սուտ է տարածվող տեղեկատվությունը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին չբավարարեց ստացված հերքումը:
Նախարարը հավաստիացրեց, որ փաստաթուղթ չկա, բայց դա չի նշանակում, որ մեր պայքարը ավարտում ենք. Արծվիկ Մինասյան
Երեկ Madiaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ իր հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նոր զիջումների է գնալու, և, որ այդ փաստաթղթի նախագիծը գաղտնի կերպով ուղարկվել է Արդարադատության նախարարություն: Այսօր մի խումբ քաղաքացիներ եկել էին ԱՆ-ի առջև և պահանջում էին հրապարակել փաստաթուղթը: ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ, կարճ քննարկում ունեցել և խնդրել, որ նախարարը, հարգելով քաղաքացիներին, իջնի ներքև՝ տեղեկացնելու իրենց քննարկման մասին: Բադասյանը արդեն ԱՆ-ի առջև դիմեց քաղաքացիներին.
Երեկ Madiaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ իր հավաստի տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։
«Այս պահին ամենաանվստահելին պետական աղբյուրներն են: 44 օր մեզ շատ տարբեր բաներ էին փորձում համոզել, ասել, որ չկա այսպիսի բան, փաստաթղթի ստորագրման օրն ասում էին, թե իբր Շուշիի համար շարունակվում են մարտերը: Այնուամենայնիվ, մենք գիտենք մի բան. 2 տարուց ավելի այս իշխանությունն ասում է՝ բանակցում ենք՝ ինչ ուզում ենք, ու մեզ չհարցնեք, թե ինչ ենք բանակցում:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատճառը երեկվանից տարածվող լուրերն են, և իրենք իրավունք չունեն այս պահին լռել, հետևաբար՝ պարզաբանում են պահանջում առաջին հերթին՝ Արդարադատության նախարարությունից, քանի որ նրանց հերքումը բավարար չէ:
«Ծնողների մի մասը ՊՆ-ի դիմաց է, և պահանջում են հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, որը երեկ մինչև երեկո ոչ մի բան չուներ հայտնելու նվաստ ծնողներին, թե ո՞ւր են իրենց երեխաներին տանելու և ի՞նչ են պատրաստվում անել, իսկ գիշերը խաբեությամբ դիմեցին գործողություների և սկսեցին երեխաներին տեղափոխել Արցախ»:
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ` պահանջով, որ իրենց զավակներին չտանեն Արցախ, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ: Նկատենք՝ այս պահին զինծառայողները Ռազմական ինստիտուտում են, իսկ ծնողները՝ դրսում:
Ոստիկանները ճանապարհը բացելու հարցով բանակցում են ցուցարար ծնողների հետ
Գիշերվանից երեխեքին հանում են Արցախ. ո՞վ ա էդ երեխեքին կյանքի երաշխիք տալու. ծնող
Թող տվյալ նախարարը գա, անվտանգության երաշխիքներ տա. տեսնեմ` կտա՞. ծնող
«Ո՛չ Պաշտպանության նախարարության որևէ աշխատակից, ո՛չ Զինված ուժերի, ոչ մեկը: Ում պահանջել ենք՝ ոչ մեկը չի գալիս, ոչ մեկը չի ասում՝ ինչ է կատարվում, ոչ մեկը երաշխիք չի տալիս, որ այս երեխաները ապահով ձևով կհասնեն տեղ»,- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ 168.am-ի հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայողներից մեկի հարազատը:
Մեր երեխեքը կենդանի են հրամանատարի` Կարեն Ջալավյանի շնորհիվ
Մի՛ խաբեք ժողովրդին, հրապարակե՛ք հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը․ ՈՒՂԻՂ
«Չգիտենք՝ մեր տղաներին ուր են տանում, անվտագության երաշխիք չկա»․ բողոքի ակցիա:
«Եթե Փաշինյանը տեղյակ չէ, թող դիմի պարոն Բագրատյանին. Երբ Բագրատյանի կառավարության հողի հարկ էինք մտցնում, այնտեղ ժամանակ հաշվարկվեց նաև արտադրանքի ԱԱՀ-ն: Երևի այդ ժամանակ պարոն Փաշինյանը փողոցներում վրանների տակ էր քնում, հեղափոխական շարժման մեջ էր, դրա համար տեղյակ չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշմանը, որտեղ անդրադարձ կա նաև գյուղատնտեսությանը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 44 օր անց կապիտուլյացիայի ակտ ստորագրած Նիկոլ Փաշինյանը, ըստ ռուսական տարբեր լրատվամիջոցների և տելեգրամյան ալիքների, առաջիկա օրերին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Մոսկովյան եռակողմ հանդիպման վերաբերյալ տեղեկությունները պաշտոնական Երևանը չի հերքում, իսկ այսօր էլ հայտնի դարձավ, որ ՌԴ-ից Հայաստան են ժամանել բժիշկներ՝ Փաշինյանից և նրա հետ Մոսկվա մեկնողներից կորոնավիրուսի թեստի նմուշառություն կատարելու համար։
«Հենց նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը խախտել է Սահմանադրական կարգը, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ է, և պետք է անմիջապես գործ հարուցված լիներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Ընդհանրապես պետական սահմանն ազգերի ինքնորոշման փուլերից մեկն է: Անկախության հանրաքվեին մասնակցած իր ժողովուրդն իր բնակավայրերով դառնում է այդ պետությունը հիմնողը: Գուցե զարմանալի բան ասեմ, բայց Անդրկովկասում Ադրբեջան անունը կրող երեք հանրապետություն է եղել՝ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, խորհրդային և մերօրյա Հանրապետությունը և դրանցից ոչ մեկում անկախության հանրաքվե չի եղել, այսինքն, միջազգային իրավունքի տեսակետից օրինական սահմաններ չեն հաստատվել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ ընդգծելով, որ այդ բոլոր սահմանները հայտնվել են արտաքին միջամտությամբ:
«Մեկ էլ տեսնում ենք՝ ի՞նչ, մեր Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, ասում է՝ զոհերի թիվը այս խայտառակ, կապիտուլյացիայով ավարտված պատերազմի, գերի ընկած մարդկանց թիվը, անհայտ կորածների թիվը պետական գաղտնիք է: Էդ ո՞նց է պետական գաղտնիք, էդ ինչպե՞ս ստացվեց, որ պետական գաղտնիք է: Մենք ուզում ենք իմանալ, թե այս ծանրագույն պատերազմն ինչ է արժեցել մեր հասարակությանը: Սա 100% լեգիտիմ է:
Ռուսաստանաբնակ լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը տելեգրամի իր ալիքում գրառում էր կատարել, թե Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները հայտնում են, որ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կոչը՝ թույլ չտալ Փաշինյանին մուտք գործել Հայաստանի եկեղեցիներ, Փաշինյանին հունից հանել է:
«Սա կա՛մ պարզապես իրավիճակ է, երբ նշված ինստիտուտի մասին մարդկանց պատկերացումները պարզապես թույլ են, կա՛մ պարզապես նպատակ կա մրոտելու, սև առանցքով ներկայացնելու ՄԻՊ ինստիտուտի կատարած հսկայածավալ աշխատանքը: Բացի այդ, լինում են դեպքեր, և մենք ականատես ենք դրան եղել նաև ԱԺ ամբիոնում ելույթների ժամանակ, երբ պարզապես իշխանության ներկայացուցիչները ցուցադրում են, թե նրանց բարի կամեցողության հետևանքն է միայն, որ ՄԻՊ-ը շարունակում է պաշտոնավարել…
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագիրը կրող խորհրդաժողովում Սահմանադրական իրավունքների վիճակը հետպատերազմական Հայաստանում թեմայով քննարկման ժամանակ իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ևս անդրադարձավ Հայաստանում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմանը, որն իրականացվում է այնպիսի եղանակներով, ինչը, դեռ հարց է, թե ում է վնաս՝ իշխանությա՞նը, թե՞ հասարակությանը:
Սիրողական GPS համակարգով Ադրբեջանն իր նախասիրություններով մեզ համար սահմաններ է գծում․ Գոհար Մելոյան
Ի՞նչ է տեղի ունենում՝ լրատվական կայքը դիմում է զոհվածների, վիրավորների, գերեվարվածների թվաքականակը հրապարակելու դիմումով, ի՞նչ է պատասխանում ՊՆ-ն՝ հղում է կատարում «Պետական գաղտնիքի մասին» օրենքին և ասում է, որ չի կարող այդ տեղեկությունը տրամադրել:
«Իշխանության կողմից ռեպրեսիաների միջոցով փորձ է արվում լռեցնել անձանց, լռեցնել բողոքի ձայնը՝ ապահովելով իր հետագա իշխանության մնալը»,- նշեց Երվանդ Վարոսյանը:
«Որևէ տարածք հանձնելուց չբանակցեցին, որպեսզի մի քանի գերի ավել վերադարձնեին». սահմանադրագետ
«Իրավաբան-գիտնականների հաղորդման մեջ հիմնական շեշտադրություն դրվել է նաև այն հանգամանքին, որ հնարավորինս սեղմ ժամկետում պետք է կանխվի հետագա գործընթացի իրականացումը, քանի որ մենք գործ ունենք արդեն իսկ ավարտված հանցակազմի հետ, սակայն տվյալ հանցակազմը շարունակական բնույթ է կրում, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Տիգրան Ղազարյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմաններին, որոնք ևս այսօր որոշվում են GPS համակարգով: