Չի կարող հայ մարդը Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին խոսել նման ոճի մեջ:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր բազմաթիվ քաղաքացիների հետ Սուրբ Գայանե եկեղեցում էր:
«Կանգնի՛ր եկեղեցու կողքին». քաղաքացիները հավաքվել են Էջմիածնում. ՈՒՂԻՂ
Քաղաքացիները՝ եկեղեցու կողքին, Մայր Աթոռի բակում. ՈՒՂԻՂ
«Եթե այդպիսի փաստաթուղթ չլիներ, մենք հաստատ չէինք իջնի: Մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին շունչը պատրաստ էինք ու պատրաստ ենք կռվել: Դաժան էր իջնելը: Մարդ ո՞նց կարող է իր տունը թողնել՝ իջնել: Մենք մեր խրամատներին, մեր բլինդաժներին, մեր թաքստոցներին նայել ենք այնպես, ոնց որ նայենք մեր տանը: Իրականում շատ լավ խրամատներ ենք ունեցել, շատ ուժեղ թաքստոցներ ենք ունեցել»:
«Կանայք արյուն են հանձնում, իսկ տղամարդիկ գնում են պատերազմ»,- Արցախում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի խոսքն է՝ պատերազմ մեկնելուց առաջ: Տարոնի մայրը՝ Լաուրան, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին չափից դուրս հայրենասեր էր, յուրահատուկ վերաբերմունք ուներ բանակի և ծառայության նկատամամբ և հենց այդ վեհ զգացումն էր պատճառը, որ դպրոցը դեռ չավարտած՝ սեփական դիմումի համաձայն՝ 6 ամիս շուտ մեկնեց ծառայության:
«Այս պատերազմ մենք մտանք պարտվելու, ոչ թե հաղթելու համար, ցավալին դա էր: Ես շարքային զինվոր եմ, գեներալ չեմ, մասնագետ չեմ, բայց, իմ կարծիքով, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպված լիներ, եթե չլիներ դավադրություն, եթե նորմալ ազգային ղեկավարություն ունենայինք, նույնիսկ մեր եղած զենքերով կկարողանայինք մի քանի ամիս էլ շարունակել դիմադրությունը, մինչև այդ ահաբեկչական պետությունը ներսից սնանկանար և կործանվեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Լևոնի հետ սովորել ենք 9 տարի, առաջին դասարանում առաջին ղողանջները միասին ենք հնչեցրել։ Ընկերասեր ու ազնիվ էր, միշտ ուրախ։ Հիմա ես չեմ մտածում, որ Լևոնը մեր կողքին չէ, ինձ համար ծանր է, որ այդպես մտածեմ։ Գիտեմ, որ քանի դեռ մենք իրեն հիշում ենք, նա բոլորիս կողքին է, մենք նրան չենք կորցրել։ Վերջին անգամ ծառայությունից մի քանի ամիս առաջ ենք խոսել։ Լևոնի հետ կապված հիշողությունները շատ են, հիշում եմ, երբ հունվարի 28-ի առթիվ միջոցառում էինք կազմակերպել, մենք երկուսով շարային էինք քայլում, դասարանից երկուսով էինք լավ քայլում, այդպես դպրոցի բակում քայլում էինք։ Երբեք չէի մտածում, որ այդ օրը հիշելիս արցունքները կխեղդեն կոկորդս»,- արցունքները զսպելով՝ նշեց Սոնա Մուրադյանը։
«Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10-ից հետո, հարված էր գոտատեղից ներքև դիրքում կանգնած այն զինվորի համար, որը չգիտի, թե ինչ պարտիա է խաղարկվում, և պահում է պետական սահմանը»,- ասաց Սարկիսովը՝ նշելով, որ ստորագրված հայտարարությամբ, որն իրավական ուժ չունի, հանձնվեց ոչ միայն՝ Արցախի մեծ մասը, այլ նաև հիմա՝ Հայաստանից տարածքներ։
«Բավականին մանիպուլյատիվ քննարկում է գնում, դիտավորյալ կամ անզգուշությամբ: Իրականում սահմանների ու տարածքների հարցը պետք է իրարից տարանջատել: Վերցրեք միջազգային իրավունքի ցանկացած դասագիրք ու կտեսնեք, որ այնտեղ սահմանների ու տարածքների կարգավիճակի հարցերն առանձին հարցեր են ու կարգավորվում են միջազգային օրենքներով»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ներկայումս Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման խնդիրներին, ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, միջազգային և հանրային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Կրկին բերման են ենթարկվում անհնազանդության ակցիաների մասնակիցները
«Չի կարող հայ հասարակությունն անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ հիմա կատարվում է». Գոռ Սարգսյան
Փողոցում աղբամաններ տեղադրելու համար բերման են ենթարկում քաղաքացիներին
Ոստիկանները բռնի ուժով հեռացնում են Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը փակած ցուցարարներին
«Առանց Նիկոլ Հայաստան». Բաղրամյան պողոտայի երթևեկությունը պարալիզացված է
«Որպես համայնքի ղեկավար՝ ինձ մեր քաղաքացիները շատ են հարցնում, թե ինչ է լինելու, բնականաբար, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Բայց համոզված եմ մեկ բանում, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ապահովենք մեր բնակչության անվտանգությունը»,- այս մասին խորհրդարանում աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Գևորգ Փարսյանը։
«Սյունիքը կրել է մեծ ու անդառնալի կորուստներ՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ մեր բնակավայրերի պաշտպանությունում։ Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին բոլոր համայնքների ղեկավարները, այդ ժամանակ նա առաջարկեց, որպեսզի մենք անցնենք ինքնապաշտպանության։ Սյունիքի պաշտպանության համակարգող նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը։ Մենք շատ արագ կազմակերպվեցինք ու անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը։ Ինչո՞ւ եմ ասում՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև այդ ժամանակ մենք, ցավոք, ամբողջովին միայնակ էինք, և այդ օրերն իրականում շատ ծանր էին՝ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մյուս ոլորտներից»,- ասաց Գևորգ Փարսյանը։
Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ գործում են Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն հատվածները, իսկ Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված են չօգտագործել, քանի որ ամբողջությամբ անցել է թշնամու հսկողության տակ։ Այս ճանապարհին ունեն այլընտրանք, սակայն այդ ճանապարհն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի, բացի այդ, այն մի քանի անգամ երկար է։
Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում՝ ԱԺ–ում․ ՈՒՂԻՂ
Արցախը մերժեց Էռատոյին. «Վալեքս» հյուրանոցի բակից ապամոնտաժվել են Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղադրված տոնական տաղավարները:
Անհետ կորած զինվորների հարազատները կառավարությունում են. ՈՒՂԻՂ
Ադրբեջանական տանկերը՝ Որոտանում
Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ռեժիսորը բոլոր կետերի համադրությամբ գալիս է այն եզրակացության, որ գործող իշխանություններն ուզում էին պատերազմում պարտվել. «Երբ պատերազմի մեջ ես ու չես համախմբում քո ամբողջ պոտենցիալը, եթե քո գեներալիտետին չես թողնում մասնակցել օպերացիաներին, երբ դաշնակիցներիդ հետ հարաբերությունները խզում ես, երբ երրորդ օրը քո ԳՇ պետն ասում է՝ հաղթելու հնարավորություն չունենք… առհասարակ, ամբողջ այս 2.5 տարվա պատմությունից պարզ երևում էր, որ այս իշխանությունը գնում է պարտության: Իհարկե, այն ժամանակ մտածում էի, որ տգետ են, իսկ հիմա հասկանում եմ, որ և՛ տգետ են, և՛ տանում էին պարտության, այսինքն՝ դավաճան են»:
«Ես չգիտեմ, թե ընդդիմությունն էլ ի՞նչ լեզվով բացատրի, որ մարդիկ հասկանան, որ իրենց հայրենիքն ամեն օր պակասում է։ Եթե կան մարդիկ, որոնք այնքան տգետ են, որ մտածում են, թե Արցախի խնդիրն ավարտվեց, էլ խնդիր չունենք անվտանգության, սխալվում են, որովհետև մենք խնդիր չունեինք, երբ մեր սահմանն անցնում էր Հորադիզով, իսկ հիմա իսկապես ունենք անվտանգության խնդիր, հետևաբար՝ պետք չէ թույլ տալ, որ Փաշինյանը փափուկ բարձ դնի մարդկանց գլխի տակ»,- ասաց մեր զրուցակիցը։
«Փաշինյան, դու քո ձեռքով գենոցիդ ես արել քո ազգին». անհետ կորածի հարազատ Սերգո Գալստյան
«Էս երեխեքը վերջը գերեզման պիտի ունենա՞ն, թե՞ չէ». անհետ կորածի հարազատ
«Թող Փաշինյանն իր ընտանիքին, գեներալներին տա ու մեր երեխեքին հետ բերի». անհետ կորած զինվորի մայր
«Մենք այդ իրավիճակում ենք գտնվում, և այդ անձը, որի անունը դուք տվեցիք, և որը պատասխանատու է այս ամեն ինչի համար, նույնիսկ՝ կասկածվում է դավաճանության մեջ, շարունակում է կառչած մնալ աթոռից: Եվ կարող է պատահի՝ մի օր էլ արթնանանք, ինչպես նոյեմբերի 9-10-ին, և իմանանք հերթական կապիտուլյացիայի մասին, այս անգամ՝ ամբողջ ՀՀ-ի: Այս ուղղությամբ է գնում ՀՀ իշխանությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ի հարցերը լուծում են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը:
Մեծ թվով ոստիկանական ուժեր բերվեցին Բաղրամյան պողոտա
Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային միացած Զարեհ քահանա Աշուրյանը նշեց, որ այս կերպ իրենք փորձում են բոլոր պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի շուրջ, որպեսզի առավել լրջորեն զբաղվեն: