«Մեր հաղորդման հիմքում մենք դրել ենք մի շարք փաստական հանգամանքներ, որոնք իրենց համակցության մեջ գնահատելով՝ գտել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքում առկա է 299 հոդվածով նախատեսված հանցակազմը, այսինքն՝ պետական դավաճանություն: Հաղորդումը ստորագրած փաստաբանները գտել են, որ Նիկոլ Փաշինյանի արարքներում դրսևորվել է պետական դավաճանության հետևյալ եղանակը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով թշնամուն ցուցաբերել է օգնություն»,- նշեց փաստաբանը:
Թշնամին տեսանյութ է հրապարակել Կապանի օդանավակայանի մերձակայքից՝ հայտարարելով, որ իրենց հսկողության տակ են պահում օդանավակայանը։ 168.am–ը փորձում է կապ հաստատել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Քիչ անց կներկայացնենք նրա պարզաբանումը։
Ալեքսանդր Մանասյանը՝ հունվարի 11-ին սպասվող դավաճանական փաստաթղթի ստորագրման մասին. ՈւՂԻՂ
«Իշխող ուժի ֆեյքային արբանյակները և իշխող ուժին հարող մի շարք անձինք վերջին շրջանում պարբերաբար սկսել են անել հայտարարություններ, թե սրանք թուրքի տարածքներ են, ինչո՞ւ եք զավթել թուրքի տարածքը: Ոչ այնքան հարգելինե՛ր, ինչո՞ւ այդքան սրտացավություն չեք դրսևորում, երբ, օրինակ, հայկական Շուշին, հայկական Հադրութը և շրջակա գյուղերը, որտեղ թուրք չի ապրել, հանձնվում են թշնամուն:
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով այսօր հրավիրված խորհրդաժողովում «ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքները՝ պետական դավաճանության հանցակազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանն անդրադարձավ ավելի վաղ Գլխավոր դատախազություն ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումներին:
«Մեր ավելի քան 3 ամսվա պայքարը՝ անհետ կորածներին, գերիներին, դիակներին գտնելու համար, հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին, սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, ովքեր արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը, տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի խոսքով՝ պետք չէ այսօր զարմանալ, երբ տեսնում ենք, թե ինչ եղանակով են այսօր արվում սահմանազատման գործընթացները, կամ, երբ քաղաքական իշխանության ներկայացուցիչները սահմանազատման հարցում հղում են կատարում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին: Նրա մեկնաբանությամբ՝ աչք ենք փակել փոքր նիհիլիստական պետական վարքագծի նկատմամբ, լռել ենք, արդյունքում՝ ունենք այս իրավիճակը:
Արմեն Գրիգորյանը` ՀՀ կազմաքանդման և դավաճանական ծրագրի մասին. ՈւՂԻՂ
«Գերեվարված անձինք, ռազմագերիները գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, բայց մինչ օրս լիարժեքորեն հնարավոր չի եղել ապահովել այդ գերեվարված անձանց պաշտպանվածությունը և նրանց իրավունքների իրացումը»,- ասաց «Իրավական Ուղի» կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
Արագած Ախոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Շուշիում, որ եղել է Կենտրոնական բանկի պահուստային բավականին գումարներ, ես այդ տեղում եղել եմ, բունկերները այնտեղ, հատկապես որտեղ որ պահվել են… փոխանակ քննություն անցկացնեն, թե Շուշիում պատերազմի սկսվելուց առաջ որքա՞ն գումար է եղել, այդ գումարն ի՞նչ է արվել, ո՞նց է արվել, պատկան մարմինները որևէ ձայն չեն հանում»:
«Արցախը պետություն է, հիմնավորումը, որ ինքը պետություն է, նաև ինքնորոշման իրավունքի վրա է հիմնված… Եվ այժմ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք բոլորս գիտակցենք և նաև մեր միջազգային հարաբերությունում, դիվանագիտության ասպարեզում հասնենք նրան՝ ցույց տալու, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, դա ագրեսիա էր պետության նկատմամբ, ուժի՝ միջազգային իրավունքով արգելված կիրառում էր, և հասնել այդ ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը»,- նշեց սահմանադրագետը:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտում չի տեսնում Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու հստակ ծրագիր:
«Եթե պետությունը պարբերաբար, մի քանի անգամ շարունակ, ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ ինքը ընդունում է միջազգայնորեն ճանաչված սահմանները, և չունենա ընկալում առ այն, թե որոնք են այդ միջազգայնորեն ընդունված սահմանները, կամ անի հայտարարություն առ այն, որ «Սյունիքից ոչ մի սմ չի զիջվել», այդ հայտարարությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ: Այդ հայտարարություններն իրականում անհապաղ շտկման, մաքրագրման և շրջադարձման կարիք ունեն»,- նշեց մասնագետը:
Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ի՞նչ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը. իրավական հիմք կունենա՞ այն․ ՈՒՂԻՂ
«Այս մարդիկ որևէ խորթություն չեն զգում այն միջավայրում, որտեղ իշխում է բացարձակ սուտն ու կեղծիքը». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով գործող իշխանության ներկայացուցիչներին՝ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա, որպես օրինակ՝ խոսեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կորոնավիրուսով հիվանդանալու մասին: Իսագուլյանը նշեց, որ այսպիսի ծանր տարի ապրած ժողովրդի նախագահը նախ և առաջ իրավունք չուներ օտար երկրում դիմավորել Ամանոր:
Գառնիկ Իսագուլյանը սկանդալային բացահայտում է անում:
Մենք տալու ենք անհարմար հարցեր. փաստահավաք խումբ պետք է ստեղծվի. Էդմոն Մարուքյան:
Գլխավոր դատախազը նյարդային էր. նա չպատասխանեց լրագրողների հարցերին:
Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից ու թշնամանքից. Գարեգին Բ Կաթողիկոս:
Գլխավոր դատախազը մասնակցում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվող սուրբծննդյան պատարագին:
«Քրիստոսի ծննդյան խորհուրդը շատ խորն է. մարդու փրկագործության սկիզբը հենց Բեթղեհեմի քարայրից սկսվեց և վերջացավ խաչի վրա: Այսինքն՝ պետք է Բարձրյալն Աստված մարմնանար, մարդկային կերպարանքով հայտնվեր երկրի վրա, որպեսզի մարդը կարողանար բարձրանալ երկինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:
Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը. այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սուրբ Պատարագ, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը:
«Ի՞նչ տոնի մասին է խոսքը, երբ Նոր տարուց մեկ-երկու օր անց նորից լսում ենք չարագուշակ լուրեր: Թերևս, սպասելի են այդ չարագուշակ լուրերը՝ մեր հայրենիքը մաս-մաս բզկտվում է մեր աչքի առաջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ահազանգում է՝ նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդի տարածքից գերի ընկած Շիրակի մարզի 62 զինվորների Հայաստան չվերադարձնելու ռիսկը շատ մեծ է, որովհետև մի կողմից՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն, մյուս կողմից՝ ՀՀ իշխանության ղեկավարը որևէ բառով չի պատասխանում Ալիևին, և միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որ զբաղվում է գերիների խնդրով։
Շուռնուխի հանձնում, ՀՀ կազմաքանդում. Գևորգ Պետրոսյանի և Զարուհի Փոստանջյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Հրանտ Բագրատյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Ոստիկանության գեներալ–մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ ապօրինի ձերբակալությունների, GPS–ով սահմանների ճշգրտման ու հանձնման մասին․ ՈւՂԻՂ
Տիգրան Քոչարյանը՝ Սյունիքում ստեղծված ընդհանուր իրավիճակի մասին: