Այստեղ մտնելու համար ԱՄՆ-ը, Freedom House-ը ցուցակ են տվել, որի մեջ ընդդիմադիր չկա. Արամ Վարդևանյան

«Մարիոթ»  hյուրանոցում մեկնարկել է Ժողովրդավարության հայկական ֆորումը։ Րոպեներ առաջ ընդդիմադիր պատգամավորները որոշեցին Հայաստանում առկա ժողովրդավարության ընդհանրական պատկերը ներկայացնել այս համաժողովում, սակայն ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն արգելեց պատգամավորների մուտքը սրահ:

«Մենք մտանք ներս, ժողովրդի պահանջով բարձրացանք վերև: Դե արդեն, հենց ավելի ես մոտենում իշխանությանը, օրենքը վերանում է: Օրենքը վերանում է, բայց լավ, հայ տղամարդու վարքագիծ կա, բարոյական սահմաններ կան. իմ գործընկերոջ՝ Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում է հայ տղամարդ. հանուն ինչի՞: Ամոթ»,- «Մարիոթ»-ից դուրս գալուց հետո հայտարարեց Արամ Վարդևանյանը:

Պատգամավորը նաև արձանագրեց, որ ֆորումին մասնակցելու համար ժողովրդավարական ԱՄՆ դեսպանատունը, «Ֆրիդոմ հաուզը» ցուցակ են կազմել, որոնցում որևէ ընդդիմադիր չկա:

«Իրենք ուզում են միայն լսել իշխանական կարծիք. հո դուք գիժ չե՞ք»,- ասաց պատգամավորը

Տեսանյութեր

Լրահոս