
Եկատերինբուրգից Դուբայ թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով

Եկատերինբուրգից Դուբայ թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված է եղել վերադառնալ ռուսաստանյան օդանավակայան։ Սրա պատճառը եղել է ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացումը։ Ինքնաթիռն իրականացնում էր U6-737 չվերթը՝ մեկնելով տեղական ժամանակով ժամը 08:00-ին, հայտնում է Коммерсант-ը։
«Ինքնաթիռը դիմավորել են Կոլցովոյի բժշկական կենտրոնի աշխատակիցները և շտապօգնության բժիշկները»,- ասվում է Կոլցովոյի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։