Պիստորիուսը չափազանցություն է համարել Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաշտպանական ծախսերը երկրի ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու առաջարկին՝ նշելով, որ դա չափազանց բարձր շեմ է Գերմանիայի համար։
«Մեր ՀՆԱ-ի 5%-ը կհամապատասխանի դաշնային բյուջեի 42%-ին. դա գրեթե յուրաքանչյուր երկրորդ եվրոն է, որը ծախսում է Գերմանիայի կառավարությունը։ Մենք նման բան չենք կարող մեզ թույլ տալ և չենք կարող այդքան գումար ծախսել»,-ասել է Պիստորիուսը՝ հավելելով, որ ավելի կարևոր է ՆԱՏՕ-ի կարողությունների զարգացման նպատակներին հասնել համաձայնեցված ժամկետներում:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Գերմանիան պետք է իր ներդրումը կատարի իր մասշտաբին համարժեք։ «Եվ դա այն է, ինչ մենք պետք է անենք առաջիկա տասը տարիների ընթացքում։ Մի բան պարզ է. ապագայում Գերմանիան պետք է ավելի շատ ծախսի պաշտպանության վրա, նույնիսկ ավելին, քան ՀՆԱ-ի 2%-ը, որն այս պահին հատկացնում է գործող կառավարությունը»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը:
Պիստորիուսի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող միակողմանիորեն, առանց քննարկման ընդունել Թրամփի առաջարկը:
«Բայց այստեղ ավելի շատ գումարներ ներդնելու պահանջը նույնպես անհերքելի է»,- եզրափակել է նախարարը։
Հունվարի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի չափով մեծացնելու մտադրությունը։