Բաժիններ՝

Կանադան 3,52 միլիարդ դոլար կփոխանցի Ուկրաինային ՌԴ ակտիվների հաշվին

Կանադան առաջիկայում Ուկրաինային կփոխանցի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 5 միլիարդ կանադական դոլար (3,52 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի հաշվին։ Այդ մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է Կիև կատարած այցի ժամանակ։

«Մենք կփոխադրենք 25 LAV II հետևակի մարտական ​​մեքենա, երկու մարտական ​​աջակցության զրահամեքենա, որոնց վրա ուկրաինացի զինվորականներն ուսուցում են անցնում Գերմանիայում, վայրէջքի համակարգ՝ F-16 կործանիչների համար, չորս օդագնացային վարժասարք՝ F-16-ի համար, ինչպես նաև միլիոնավոր զինամթերք, հանդերձանք զինվորականների համար և դեղարկղիկներ», – ասել է նա Կիևում կայացած հանդիպման ժամանակ:

«Կանադան նաև 5 միլիարդ կանադական դոլարի օգնության առաջին մասնաբաժինը կուղարկի Ուկրաինային, որը ֆինանսավորվում է ՌԴ-ի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։ Մենք նաև դրամաշնորհ կտրամադրենք էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար», – հավելել է Թրյուդոն:

Ինչպես ավելի վաղ նախազգուշացրել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան անհապաղ պատասխան քայլեր կձեռնարկի Արևմուտքում իր ակտիվների հնարավոր բռնագրավման դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728