Բաժիններ՝

ԱՄՆ-ն հասկանում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան իրենց պահանջները կունենան կարգավորման վերաբերյալ. Ուոլց

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևն իրենց պահանջները կունենան հակամարտության կարգավորման հարցում, սակայն ԱՄՆ իշխանությունները լավատեսորեն են տրամադրված համաձայնության ձեռք բերման առնչությամբ։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես վստահ եմ, որ եթե որևէ մեկը կարողանա մեզ այդ մասին (բանակցությունների մասին) ասել, դա նախագահ Թրամփն է: Ես չեմ պատրաստվում բանակցությունների մասին որևէ բան հայտարարել ազգային հեռուստատեսությամբ: Բայց մենք զգուշավոր լավատեսությամբ ենք մոտենում», – հայտարարել է Ուոլցը:

Նա նշել է ուկրաինական կողմի վարքագծի տարբերությունը ԱՄՆ ղեկավարի հետ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ և Սաուդյան Արաբիայում բանակցությունների ժամանակ։

Ուոլցն ընդգծել է, որ, անշուշտ, երկու կողմերն էլ կունենան իրենց պահանջները, և նրանք ստիպված կլինեն փոխզիջումների գնալ։

ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկվում են հակամարտության կարգավորման զանազան տարբերակներ, այդ թվում՝ եվրոպական զորքերի հնարավոր տեղակայումը և տարածքային խնդիրները։

«Մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք երկու կողմի հետ: Մենք այս քննարկումներն ենք անցկացնում մեր գործընկերների հետ, ռուսների հետ: Մենք այդ քննարկումներն ենք անցկացնում Ուկրաինայի մեր գործընկերների հետ և երկու կողմին համագործակցության մղում նախագահ Թրամփի՝ գլխավոր միջնորդի հետ, որը լի է վճռականությամբ` վերջ դնելու այս պատերազմին», – ասել է Ուոլցը:

Նա հայտնել է, որ խոսել է նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ, որը մարտի 13-ին ժամանել էր Մոսկվա։ Ըստ Ուոլցի՝ Ուիթքոֆը «գնահատականներ» կտանի ԱՄՆ, որոնց համաձայն՝ նախագահ Թրամփը որոշում կընդունի հետագա քայլերի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31