Բաժիններ՝

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

ԱՄՆ գործադիր իշխանությունները դադարեցնում են ամերիկյան Politico, The New York Times թերթերի և The Associated Press լրատվական գործակալության ֆինանսավորումը։ Այս մասին X-ում հայտնել է Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (Department of Government Efficiency, DOGE):

Խոսքը վերաբերում է այդ զանգվածային լրատվամիջոցների թանկ արժեցող բաժանորդագրությունների համար իրականացվող վճարումներին ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից։ Մասկի տվյալներով՝ Պետքարտուղարությունը դադարեցրել է վճարումները The Associated Press-ին, Ֆինանսների նախարարությունը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրության վճարումները, իսկ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հրաժարվել է Politico-ի ծառայություններից։

Փետրվարի 5-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը կչեղարկի Politico-ի բաժանորդագրությունը տարեկան մոտ 8 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Նա նշել է, որ, ըստ էության, Politico-ն սուբսիդավորվել է ամերիկացի հարկատուների հաշվին, և DOGE-ի թիմն արդեն սկսել է թերթին վճարումները վերացնելու աշխատանքը։

Այժմ Մասկի գերատեսչությունը ձեռնամուխ է եղել է այլ լրատվամիջոցների բաժանորդագրությունների համար ԱՄՆ դաշնային գործակալությունների ծախսերի վերստուգմանը: Ավելի վաղ նա կտրուկ դեմ էր արտահայտվել պետական միջոցների հաշվին ԶԼՄ-ների ֆինանսավորման գործելակերպին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս