Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել. խոսքը ձգվածքի մասին է։ Այդ իսկ պատճառով խաղացողը կարող է բաց թողնել թիմի առաջիկա մի քանի հանդիպումները։
Շաբաթ օրը՝ մարտի 14-ին, Ռոսենյորի «Չելսին» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում 0:1 հաշվով պարտվեց «Նյուքասլ Յունայթեդին»։
«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը դարձել է Իտալիայի Սերիա B-ում հանդես եկող «Չեզենայի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլայի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթական խաղի ժամանակ երկու գոլային փոխանցում է կատարել:
Իրանական պետական լրատվամիջոցները ողջունել են հավաքականի անդամների՝ տուն վերադառնալու որոշումը։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և մեր անվանի մարզիկների հետ բաց ու անկեղծ զրույց ունեցանք երկրի անվտանգության, հասարակության առողջ ապրելակերպի և զարգացման հնարավորությունների մասին։
Հայտնենք, որ 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում և ավարտել ելույթները ԵԱ-ում:
Մամուլի ծառայությունը հայտարարել է, որ քննարկվել են մի քանի այլընտրանքային տարբերակներ, բայց, ի վերջո, որոշվել է ապրիլին որևէ փոխարինող մրցարշավ չանցկացնել։
Դեպի եզրափակիչ տանող ճանապարհը ևս տպավորիչ էր. մրցաշարի ընթացքում Հարությունյանը վստահաբար պայքարից դուրս էր թողել ավստրիացի Լեոնարդ Յունգերին (5:0), Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մելեխովին (4:1) և ուկրաինացի Իվան Յանկովսկուն (6:0):
Գագիկ Ծառուկյանը և նրանց ընկերն էր և փորձառու խորհրդատուն, ով հայտարարեց, որ միշտ պատրաստ է աջակցել նրանց սրտացավ նախաձեռնություններին։ Նրա խոսքով երկրի զարգացման
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) անցել է Եվրոպայի Մ23 առաջնության կիսաեզրափակիչ։
Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը հայտնել է, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանն արդեն ապրիլի 8-ին գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի կազմակերպության մրցաշարում։
29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրած պրոֆեսիոնալ ելույթների ընթացքում տարել է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և կրել ընդամենը 3 պարտություն:
Ֆասթ Բանկն ու «Երևան» ֆուտզալի ակումբն օրերս ստորագրել են գործակցության պայմանագիր, ըստ որի Բանկը դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը։
Հայաստանի Մ18 հավաքականը ընդգրկվել է Եվրոպայի C դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Անդորրայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։
Ֆուտբոլի տղամարդկանց Իրանի ազգային հավաքականը սոցիալական ցանցերում արած գրառումով պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Անգլիական «Տոտենհեմ Հոթսփուրը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2:5 հաշվով պարտվել է իսպանական «Ատլետիկո Մադրիդին» և սահմանել ակումբային հակառեկորդ։
Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիքս Նմեչայի հետ պայմանագիրը։ Գերմանական թիմի պաշտոնական կայքի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Նախկինում Նմեչայի հետ կապ էին հաստատել Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբ։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆելիքս Նմեչան «Բորուսիայում» խաղում է 2023 […]
Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը ակումբի կազմում դարձել է 20 գոլի հեղինակ։ Վերջին անգամ իսպանացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում մեկ մրցաշրջանում խփել է 20 կամ ավելի գոլ 15 տարի առաջ։
Արգենտինացի մարզիչը ԱՄՆ հավաքականը ղեկավարում է 2024 թվականի սեպտեմբերից։ Պոչետինոյի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի վերջը։
Ինֆանտինոն Թրամփի հետ հանդիպումից հետո Instagram-ում գրել էր․ «Մեզ բոլորիս անհրաժեշտ է այնպիսի միջոցառում, ինչպիսին է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը մարդկանց կմիավորի հիմա ավելի, քան երբևէ»:
Մրցանակային հիմնադրամը 400 հազար դոլար էր։ Սոն ստացավ 75 հազար դոլար, նաեւ 15 հազար դոլար բոնուս, Արոնյանը՝ 55 հազար դոլար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրախ կլինի Իրանի հավաքականին տեսնել 2026 թվականի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
19-ամյա Արման Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Այանդար Օնդարին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը գրկաբաց սպասում է կանանց ֆուտբոլի հավաքականի անդամներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ տուն
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ղեկավարությունը բանակցել է «Բայերի» եւ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ եւ հասել բանավոր համաձայնության, հաղորդում է OK Diario-ն։ Կողմերը պատրաստ են կնքել երեք տարվա պայմանագիր։
Սենթ Լուիսում ընթացող «Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարի ընտրական եզրափակչում Լևոն Արոնյանը 2.5:1.5 հաշվով հաղթել է Ֆաբիանո Կարուանային:
Ավստրալիայի իշխանությունները հաստատել են, որ Իրանի հավաքականի հինգ ֆուտբոլիստուհիների ապաստան է տրամադրվել, և նրանք չեն վերադառնա հայրենիք, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ այն բանից հետո, երբ թիմը հրաժարվել է երգել Իսլամական Հանրապետության պետական օրհներգը այս օրերին Ավստրալիայում անցկացվող Ասիայի գավաթի իրենց առաջին խաղի սկզբում, հայտնում է BBC News-ը։
Ռուսաստանցի դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը հաղթել է 2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերի դասական սպրինտ մրցաձևում:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգների գավաթի 2026 թվականի եզրափակիչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։