Բաժիններ՝

«Չելսին» կարող է նշանակել Էնրիկեին Ռոսենյորի փոխարեն

«Չելսին» լուրջ մտահոգություններ ունի գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորի ապագայի վերաբերյալ, հաղորդում է indykaila News-ը X սոցիալական ցանցի էջում։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարներից մեկը ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին դիտարկում է որպես Ռոսենյորի հավանական փոխարինող։ Ընդգծվում է, որ անգլիացի մարզիչը կարող է վերադառնալ Ֆրանսիա, որտեղ նախկինում մարզել է «Ստրասբուրգը»։

Շաբաթ օրը՝ մարտի 14-ին, Ռոսենյորի «Չելսին» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում 0:1 հաշվով պարտվեց «Նյուքասլ Յունայթեդին»։

Էնրիկեի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս