Բաժիններ՝

Ֆերնանդեշը գերազանցել է Բեքհեմի ռեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլայի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթական խաղի ժամանակ երկու գոլային փոխանցում է կատարել: Այսպիսով, Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանումգոլային փոխանցումների ընդհանուր թիվը պորտուգալացին հասցրեց 16-ի՝ սահմանելով ակումբային նոր ռեկորդ:

Դեյվիդ Բեքհեմը «Կարմիր սատանաների» պատմության մեջ երկրորդն է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով. 1999/2000 մրցաշրջանում Բեքհեմը դարձել է 15 գոլային փոխանցման հեղինակ: Լուիս Նանին 2010/2011 մրցաշրջանում 14 գոլային փոխանցումով եզրափակում է լավագույն եռյակը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում 54 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031