Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են անցկացնում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացնում է Մոսկվայում Իրանի դեսպանությունը։
«Այս պահին ընթանում է Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը»,- նշում է դեսպանությունը։
Դեսպանությունից նշել են, որ հեռախոսազրույցի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։



