Պոչետինոն մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը
ԱՄՆ հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը:
«Ես ոգևորվա՞ծ եմ «Ռեալ Մադրիդի» հետաքրքրությամբ։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ֆուտբոլը քեզ կտանի այնտեղ, որտեղ ուզում է»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերել է Madrid Universal-ը՝ հղում անելով El Chiringuito-ին։
Արգենտինացի մարզիչը ԱՄՆ հավաքականը ղեկավարում է 2024 թվականի սեպտեմբերից։ Պոչետինոյի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի վերջը։ Ալվարո Արբելոան «Ռեալ Մադրիդի» ներկայիս գլխավոր մարզիչն է։ Նա ակումբը ղեկավարում է 2026 թվականի հունվարի 13-ից։



