«Տոտենհեմը» ակումբային հակառեկորդ է սահմանել
Անգլիական «Տոտենհեմ Հոթսփուրը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2:5 հաշվով պարտվել է իսպանական «Ատլետիկո Մադրիդին» և սահմանել ակումբային հակառեկորդ։
Opta Sport վիճակագրական պորտալի տվյալներով՝ «Տոտենհեմը» պատմության մեջ առաջին անգամ պարտվել է վեց անընդմեջ խաղում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը։ Լոնդոնյան ակումբը նախկինում հինգ անընդմեջ պարտություն է կրել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս շարքի ընթացքում գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը հեռացվել է աշխատանքից և փոխարինվել խորվաթ մարզիչ Իգոր Տուդորով։
Պատասխան խաղը կկայանա չորեքշաբթի՝ մարտի 18-ին։ Թիմերը կխաղան Լոնդոնում՝ «Տոտենհեմի» մարզադաշտում։ Պրեմիեր լիգայի առաջիկա խաղում Տուդորի տղաները կմրցեն «Լիվերպուլի» հետ։



