Հայ ըմբիշների հաղթանակներ են գրանցել Մ23 Եվրոպայի առաջնությունում
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) անցել է Եվրոպայի Մ23 առաջնության կիսաեզրափակիչ։
Հայ մարզիկը հունահռոմեական ըմբշամարտի առաջնության քառորդ եզրափակիչում 10:8 հաշվով հաղթել է
Լեհաստանը ներկայացնող Օլիվիե Սկրպիկակին ։ Նա գործարկել է տուշե հնարքը։
Կիսաեզրափակչում Սուրեն Աղաջանյանի մրցակիցը կլինի Դանիան ներկայացնող Բրայան Սանտյագոն, որին Աղաջանյանը հաղթել էր 9:0 հաշվով այս տարի Էստոնիայում կայացած մրցաշարի ժամանակ։
Առաջնության մեկ այլ մենամարտում հունահռոմեական ոճի ըմբիշ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) հաղթել է Թուրքիան ներկայացնող Մուհամմեդ Գոչմենին։ Նա անցել է քառորդ եզրափակիչ։
Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ֆինլանդիան ներկայացնող Օլիվեր Պրադան։
Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը անցկացվում է սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-ից 15-ը։



