Բաժիններ՝

Ավստրալիայի իշխանությունները հաստատել են, որ Իրանի հավաքականի հինգ ֆուտբոլիստուհիների ապաuտան է տրամադրվել

Ավստրալիայի իշխանությունները հաստատել են, որ Իրանի հավաքականի հինգ ֆուտբոլիստուհիների ապաստան է տրամադրվել, և նրանք չեն վերադառնա հայրենիք, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ այն բանից հետո, երբ թիմը հրաժարվել է երգել Իսլամական Հանրապետության պետական օրհներգը այս օրերին Ավստրալիայում անցկացվող Ասիայի գավաթի իրենց առաջին խաղի սկզբում, հայտնում է BBC News-ը։

Այն մասին, որ հինգ աղջիկ լքել են հյուրանոցը, օգնության համար դիմել ոստիկանություն և գտնվում են անվտանգության մեջ, ավստրալիական լրատվամիջոցները հայտնել են երկուշաբթի առավոտյան: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին ապաստան տրամադրել ողջ թիմին, իսկ ևս երկու ժամ անց իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ հինգին արդեն օգնություն է ցուցաբերվել:

Սակայն ոչ ողջ թիմն է դիմել օգնության համար:

«Ոմանք կարծում են, որ պետք է վերադառնան, քանի որ վախենում են իրենց ընտանիքների անվտանգության համար, որոնց սպառնում են, եթե նրանք չվերադառնան»,- հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ ամերիկյան նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը իր մոտ կվերցնի իրանցի մարզիկներին, եթե Ավստրալիան մերժի նրանց օգնության հարցում:

Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակը կապված է այն բանի հետ, որ թիմի խաղացողներին և նրանց ուղեկցող պատվիրակությանը հայրենիքում կարող է վտանգ սպառնալ՝ իրենց առաջին խաղից առաջ Իրանի օրհներգը երգելուց հրաժարվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս