Բաժիններ՝

«Լիվերպուլը» համաձայնության է հասել Խաբի Ալոնսոյի հետ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ղեկավարությունը բանակցել է «Բայերի» եւ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ եւ հասել բանավոր համաձայնության, հաղորդում է OK Diario-ն։ Կողմերը պատրաստ են կնքել երեք տարվա պայմանագիր։

Համաձայնության իրագործումը կախված կլինի այս մրցաշրջանում հոլանդացի Առնե Սլոտի ղեկավարությամբ թիմի արդյունքներից։ Սլոտը չի հեռացվի միայն մի դեպքում՝ եթե նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Ռեալը» Ալոնսոյին հեռացրել է հունվարին։ Նա անցած ամռանն էր «Բայերից» տեղափոխվել Արքայական ակումբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031