Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 16-ին ժամը 19:00-ին կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում, որին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի հավաքականների նախկին ֆուտբոլիստները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Ազգերի լիգայի վերջին մրցաշարում Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ և կարողացավ առաջ անցնել Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից և Էստոնիայից։ Նման հաջողությունները բերեցին B լիգայի ուղեգիր՝ երկրորդ ուժեղագույնն այս առաջնությունում։ Այս լիգայում շատ բարդ է լինելու, քանի որ հավաքականի մրցակիցները կարգով ավելի բարձր են, քան նախորդ խմբում էր։ Առաջիկայում հավաքականն այս խմբում մրցելու է Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հետ։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթեմեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել:
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Բաբու Չամի հետ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները, որոնք մեդալակիր են դարձել Եվրոպայում առաջնությունում, պատիվ են համարում մեր եռագույնի ներքո երևանյան մրցաշարում հանդես գալու:
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Դմիտրի Գունկոյի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մտահոգություններին Երևանում իրենց հավաքականի անվտանգության վերաբերյալ:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն հունիսի 1-ին երկու ներկայացուցիչ ունի:
Օլիմպիական մարզաձևերի առաջնություններ ՀՀ-ում 95-ից հետո չի անցկացվել. Փաշինյան:
Մինչ այս Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել ՀովհաննեսԲաչկովը, արծաթե մեդալակիր` Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը` բրոնզե:
Հովհաննես Բաչկովը երրորդ հայ բռնցքամարտիկն է, ով երեք անգամ դարձել է Եվրոպայիչեմպիոն:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանն ուժերը չափեց Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:2 հաշվով:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը մայիսի 30-ին, ժամը 14։00-ին Կարապի լճի ֆան գոտում բռնցքամարտի ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին։
Միլանի «Ինտեր»-ը տեղյակ է պահել «Ռոմա»-ին, որ բանակցում է Հենրիխ Մխիթարյանի հետ ֆուտբոլիստի տեղափոխության հարցով:
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզականհավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մայիսի 30-ին թիմը կանցկացնիառաջին մարզումները:
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել և դուրս եկել եզրափակիչ, որի մենամարտերը տեղի են ունենալու մայիսի 30-ին:
Եթե ակումբները շարունակեն վճարել աստղաբաշխական գումարներ, ապա համակարգը կմնա անկայուն: Դա ենթարկվելու է բացառապես ավելի շատ փող ունեցողների տրամաբանությանը, հատկապես՝ պետություններին պատկանող ընկերություններին, ոչ թե ձեռնարկատերերին։ «Միլանի» մոդելը, մյուս կողմից, ցույց է տալիս առողջ, կայուն աճ՝ խելացի և պլանավորված ներդրումների միջոցով։
«Ինտերը» կորցրել է Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը «Միլանի» հետ պայքարում, բայց արդեն պատրաստվում է հաջորդ մրցաշրջանում մեդալների նոր արշավին:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ամենաշատ մասնակից ունի Իտալիայի հավաքականը` 7 բռնցքամարտիկ:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլ»-ը և «Ռեալ»-ը:
«Մադրիդի Ռեալը» մի քանի հրաշալի քամբեքերով կարողացավ հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ նրան սպասում է անգլիական «Լիվերպուլը»։ Այս զույգը հանդիպել է նաև 2017/18 մրցաշրջանում, որտեղ մադրիդյան թիմը կարողացավ հաղթել 3։1 հաշվով։ Կկարողանա՞ն անկասելի մադրիցիները 14-րդ անգամ դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ից կվերադառնա «Հոֆենհայմ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչից դուրս մնաց տեխնիկական պարտությամբ:
Երևանի Կարենի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը մրցումային 5-րդ օրն ունի 9 մասնակից:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Թվում էր, թե Կիլիան Մբապեն, մեկ տարուց ավելի է, ցանկանում էր Փարիզից Մադրիդ տեղափոխվել։ Բայց հենց որ ֆրանսիացին որոշեց փոխել իր ֆուտբոլային քաղաքը, լուրեր հասան, որ Մբապեն դեռ կմնա Ֆրանսիայում։ Հաղորդվում է, որ շաբաթ օրը կեսօրին Կիլիանը զանգահարել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որպեսզի ինքը տեղեկացնի իր որոշման մասին: