
Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում զիջեց Վրաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:
86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց վրացի ԳեորգիԿուշինաշվիլու հետ: Ռաֆայել Հովհաննիսյանը պարտություն կրեց 4:0 հաշվով:
Մինչ այս Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել ՀովհաննեսԲաչկովը, արծաթե մեդալակիր` Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը` բրոնզե:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկ:
Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար: