Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզականհավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մայիսի 30-ին թիմը կանցկացնիառաջին մարզումները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնականգրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնիմոտավորապես 4-6 շաբաթ:
Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:
Ազգերի լիգայում հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝
Հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա
Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան
Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան
Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա