Բաժիններ՝

Առանց ԱԷՄԳ-ի մասնակցության ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը պատրանք կլինի․ Գրոսի

Ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է սկզբից ներառի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար։ Ինչպես  տեղեկանում ենք The Associated Press-ից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Հակառակ դեպքում դուք կունենաք համաձայնագրի պատրանք», – ավելացրել է նա։

Գրոսիի խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը «բարդ գործընթաց» են, և կարևոր է թույլ տալ «շարունակականություն», որպեսզի այդ գործընթացը զարգանա։

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ խաղաղության հնարավորություն ընձեռվի», – նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի խնդրանքով երկարաձգում է Իրանի հետ ապրիլի 8-ին հաստատված երկշաբաթյա հրադադարը, որի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։

Թրամփի խոսքով՝ Իրանի վրա հարձակումները կկասեցվեն, մինչև այդ երկրի «առաջնորդները և ներկայացուցիչները կարողանան միասնական առաջարկով հանդես գալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930