Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը

Ստամբուլում այս տարի ևս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը։

Այս մասին հայտնում է Agos-ը։

Ըստ աղբյուրի՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին Քադըքյոյում՝ Սյուրեյյա օպերայի շենքի դիմաց, հիշատակի հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն նահանգապետարանը մերժել է դիմումը։

Նույն հարթակի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին ևս նման դիմումները մերժվել են, մինչդեռ մինչև համավարակի շրջանը հիշատակի միջոցառումները տարբեր քաղաքներում, հատկապես Ստամբուլում, անցկացվել են պարբերաբար։

Կազմակերպիչները հայտարարել են, որ հիշատակի միջոցառումների անցկացումը ժողովրդավարական իրավունք է և կոչ են արել վերանայել ընդունված որոշումը։ Նրանք նաև ընդգծել են, որ նման հավաքները միտված են հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհվածների հիշատակին, ինչպես նաև նպաստել հասարակական հիշողության և առերեսման գործընթացին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930