Հայաստանը ԵՄ-ին միանալու դեպքում կկորցնի իր ՀՆԱ-ի մինչև 23%-ը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, եթե միանա Եվրամիությանը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Ալեքսեյ Շևցովը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը երկրի վրա կարժենա համախառն ներքին արդյունքի մոտ 15.1%-ը։

«Նույնիսկ ամենահամեստ գնահատականներով՝ ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը։ Զբաղվածության 10.5 տոկոսային կետով կրճատումը և գնաճի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կարող է նվազել ավելի քան 20%-ով։ Սպասվում է նաև էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ», – հայտարարել է Շևցովը։

Նա հավելել է, որ ԵՄ-ի հնարավոր անդամակցությունը և Ռուսաստանի ու Իրանի հետ վիզային ռեժիմի սահմանումը կնվազեցնեն զբոսաշրջիկների հոսքը, ինչը նույնպես հարված կհասցնի երկրի տնտեսությանը։

Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը առաջին հերթին կվնասի մետալուրգիային, խմիչքների, ծխախոտի և սննդի արտադրությանը։ Միության մյուս անդամները, սակայն, զգալի բացասական հետևանքներ չեն ունենա. կորուստները կկազմեն հարյուրերորդական տոկոս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930