Բաժիններ՝

Թեհրանը հայտարարել է, որ բանակցություններին պատրաստ կլինի ծովային շրջափակման չեղարկումից հետո

Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն Իսլամաբադում կկայանան, երբ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը վերացվի: Աս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։

«Հենց Վաշինգտոնը դադարեցնի ծովային շրջափակումը, ես կարծում եմ՝ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Իսլամաբադում», – ՄԱԿ-ում լրագրողներին ասել է Իրավանին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին՝ նշելով, սակայն, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կշարունակվի։ Թրամփի խոսքով՝ առանց շրջափակման Թեհրանի հետ գործարք երբեք չի լինի։

ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ առայժմ չի պլանավորում պատվիրակություն ուղարկել Պակիստան Իրանի հետ բանակցությունների համար, ԱՄՆ-ն սպասելու է համաձայնեցված իրանական առաջարկին։

Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հաղորդել է, որ երկրի իշխանություններն այս փուլում իմաստ չեն տեսնում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար՝ ամերիկյան կողմի չափազանց մեծ պահանջների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930