«Ինտերի» պլանը. ձեռք բերել Մխիթարյանին և Դիբալային, երկարաձգել Ինձագիին ու Շկրինյարին
«Ինտերը» կորցրել է Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը «Միլանի» հետ պայքարում, բայց արդեն պատրաստվում է հաջորդ մրցաշրջանում մեդալների նոր արշավին: Թիմն արդեն փորձում է ուժեղացնում է կազմը՝ և՛ պահպանելով ներկայիս աստղերին, և՛ նոր ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելով:
• Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կգա «Ինտեր»: Արգենտինացին հեռանում է «Յուվենթուսից» և բանակցություններ է վարում միլանցիների հետ։ Կան այլ տարբերակներ։ Օրինակ, Անտոնիո Կոնտեն նրան հրավիրում է «Տոտենհեմ», բայց գլխավոր հավակնորդը հենց «Ինտերն» է։
Ներաձուրիները Դիբալային ավելի մատչելի պայմանագիր են առաջարկում, քան «Յուվենթուսում»՝ տարեկան 5,5-6 միլիոն եվրո՝ մինչև 1,5 միլիոն եվրո բոնուսներով: Նույնքան (7 միլիոն եվրո) նա վաստակել է «Յուվեում», բայց այնտեղ աշխատավարձի մեջ այդպիսի գումար է սահմանված։
• Մյուս հավանական նորեկը Հենրիխ Մխիթարյանն է, ում պայմանագիրը նույնպես ավարտվում է «Ռոմայի» հետ։ Հայ խաղացողին դուր է գալիս «Ինտերի» տարբերակը, միլանցիները լուրջ են տրամադրված։ Բայց նա նաև երկարաձգման առաջարկ ունի «Ռոմայից»: Մոուրինյոն անձամբ հետաքրքրված է Մխիթարյանի պայմանագրով և ցանկանում է, որ հայ ֆուտբոլիստը մնա։
• Հունվարից ներաձուրիները հետևում են Գլիսոն Բրեմերին՝ կենտրոնական պաշտպան Շկրինյարի ընկերությունում: Բայց նրանով հետաքրքրված են նաև «Յուվենթուսի» նման այլ թոփեր, դեռևս ոչ մի կոնկրետություն չկա։
• «Ինտերը» ցանկանում է պահել նաև Շկրինյարին: Պաշտպանության առաջատարը գործող պայմանագրով ևս մեկ տարի ունի, բայց և՛ նա, և՛ «Ինտերը» մտադիր են նոր պայմանագիր կնքել՝ մինչև 2027 թվականը։
• Սիմոնե Ինձագին նույնպես չի ծրագրում հեռանալ՝ մոտ ապագայում նրա պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանի տարբերակով։
• Իվան Պերիշիչին նոր պայմանագիր է առաջարկվել «Ինտերից», սակայն թիմը դեռ պատասխան չի ստացել՝ նա կորոշի մոտ ապագայում: Խորվաթն առաջարկներ ունի «Չելսիից» և «Տոտենհեմից»:
Սիրարփի Աղաբաբյան