Բաժիններ՝

«Ինտեր»-ը «Ռոմա»-ին հայտնել է Մխիթարյանի հետ բանավոր պայմանավորվածության մասին

Միլանի «Ինտեր»-ը տեղյակ է պահել «Ռոմա»-ին, որ բանակցում է Հենրիխ Մխիթարյանի հետ ֆուտբոլիստի տեղափոխության հարցով: Այս մասին հայտնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:

Դի Մարցիոն նշում է, որ «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պիերո Օսիլիոն «Ռոմա»-ի մարզական տնօրեն Տիագո Պինտոյին տեղեկացրել է, որ Մխիթարյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն:

«Ստորագրված պայմանագրի բացակայությունը որոշակի հույսեր է թողնում «Ռոմա»-ի համար: Ջալոռոսիները դեռ փորձում են Մխիթարյանի համոզել երկարաձգել պայմանագիրը»,- գրել է Դի Մարցիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031