Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող օրը մարդիկ անմահության ավետիսը տանում են ննջեցյալների շիրիմներին։
Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:
Մենք բոլորս վազում ենք, վազում ինքնամոռաց, շարունակ մտածում ինչ-որ բան գտնելու մասին ու վազելիս կոցրնում ենք այնքան, որքան որ չենք գտնում: Շարունակ նոր բան փնտրելու մոլուցքը մեզ թույլ չի տալիս հանգիստ ապրել:
Ամեն քահանա ունի մեկ մեծագույն օրինակ՝ Հիսուս Քրիստոս, Ով շրջեց մարդկանց մեջ, քարոզեց Աստծո Խոսքը, և առաքյալների միջոցով այն հասավ մեզ: Երբ համայնքային կյանքում կատարում ես տնայցեր և անձնապես ճանաչում մարդկանց, դա նպաստում է թե՛ իրենց հոգևոր կյանքի զարգացմանը, թե՛ եկեղեցի-համայնք կապի ամրապնդմանը: Քահանաներն իրենց հավատացյալների մտերիմ զրուցակիցներն են. մարդիկ, ովքեր անկեղծորեն իրենց սիրտն են բացում հոգևոր հոր առաջ: Ստեղծվում է ընտանեկան գեղեցիկ ու ամուր միջավայր:
Երբ կյանքում հասնում ենք այնպիսի հաջողությունների, որոնց մեր միջավայրում դեռ ոչ ոք չի հասել, կամ էլ գրանցում ենք անսպասելի ձեռքբերումներ, սկսում ենք հպարտանալ այդ փաստերով: Երբեմն իսկապես ցանկանում ենք մեր մտերիմների հետ կիսել մեր ուրախությունն ու ցույց տալ մեր ձեռքբերումը՝ որպես աշխատանքի արդյունք, սակայն նաև լինում են պահեր, երբ հպարտանում ենք, որպեսզի ընդգծենք մեր առավելությունը մյուսների նկատմամբ:
Ի վերջո ապաշխարությունը աստվածային պարգև է։ Այն ներառում է՝ ընդունել մեր մեղքերը, զղջալ դրա համար, խոստովանել մեր մեղքերը Երկնային Հորը, հատուցել գործած սխալի համար, չկրկնել դրանք և ապրել` հանուն պատվիրանապահության և Աստծո փառքի:
Երբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի միջնորդությամբ 719 թ.-ին Էոմեր ամիրապետի կողմից քրիստոնյաներին ընդհանուր ներում և վերադարձի թույլտվություն շնորհվեց, Վահանը նույնպես փափագեց օգտվել այս ներումից:
Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը սույն թվականի օգոստոսի 15-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։
Երբեմն, թերանում ենք մեր արարքներում կամ զլանում, ծուլանում ենք գործել որևէ արարք։ Այդ իրավիճակներում հաճախ կարծում ենք, թե մեր կատարածի, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ չկատարածի մեջ որևէ բացասական երևույթ չկա. չէ՞ որ ոչ մի չարիք չենք գործել:
«Համբերող եղիր իմ հանդեպ, և բոլորը կվճարեմ քեզ: Այդ ծառայի տերը, գթալով արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց: Իսկ ծառան դուրս գալով՝ գտավ մեկին, ով իրեն հարյուր դահեկան էր պարտք և նրան բռնած խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր, ինձ ինչ որ պարտք ես»: Ու նա չհամբերեց, գնաց նրան բանտ նետել տվեց: Այդ ժամանակ Տերը կանչեց նրան և ասաց. «Չար ծառա, քո ամբողջ պարտքը շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ, իսկ պետք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ գթացի»: Եվ Տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճների ձեռքը» (Մատթ. 18. 26-34):
Տասներկու սուրբ մարգարեների օրինակն ուսանելի է քրիստոնյաներիս համար։ Անգամ բազում փորձությունների ենթարկվելով՝ նրանք ետ չկանգնեցին իրենց հավատից, Աստծուց՝ դառնալով Աստծո խոսնակները երկրի վրա։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին մեծ շուքով նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնի շուրջ զրուցելու համար հանդիպել ենք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանի հետ:
Գողգոթայում Փրկչի հետ խաչվեցին նաև երկու ավազակները: Չարագործներից մեկը հայհոյում էր Նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկիր Ինքդ Քեզ և մեզ»: Այդպես էր արտահայտվում Փրկչի ձախ կողմում խաչված անխոհեմ ավազակի ցավը:
Ում մեջ սեր կա, նա Աստծո կամքն է կատարում, նա Աստծո աշակերտն է: Քանզի մեր բարեգութ Տերն Ինքն է ասում. Սիրեցե՛ք միմյանց (Ա Հովհաննես 13. 35-34):
Մտածե՞լ ենք արդյոք երբևէ, թե ինչ կլիներ մեզ հետ, եթե Աստված մեզ պատժեր՝ մեր կատարած ամեն մի մեղքի համար։ Ճշմարտությունն այն է, որ այժմ գոյություն չէինք ունենա և ոչ մեկս՝ պատժված լինելով ամենախիստ կերպերով։ Չէինք ունենա ոչինչ՝ զրկված լինելով մեզ համար ամենակարևոր երևույթներից։
«Թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու մեջ և ծանր` բարկանալու մեջ, որովհետև մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում» (Հակ. 1:19-20)։
Քրիստոնյա հավատացյալի համար եկեղեցին և հոգևորականը բացառիկ դեր և նշանակություն ունեն, հատկապես, ազգապահպանման և հավատքի մեջ անսասան մնալու համար։
Նախահայրեր անվան տակ Հայ Առաքելական եկեղեցին նշում է հինկտակարանյան բոլոր սրբակենցաղ և արդար անձանց հիշատակը:
Հաճախ, երբ մշտապես մեղքեր գործելով ներում ենք ստանում Աստծուց, շարունակում ենք քայլել նույն սխալ ճանապարհով: Կրկին գործում ենք նույն մեղքը և կամ դասեր չքաղելով հայտնվում նույն իրավիճակներում:
Աստվածաշունչը, մեզ սովորեցնում է, որ Աստված Իր Խոսքը տվել է, որպեսզի մեզ զորացնի ամեն բարի գործ կատարելու համար:
Հաճախ դրսևորում ենք հոգևոր թուլություններ՝ խախտում եք մեզ տրված պատգամները, վարում ոչ աստվածահաճո կենցաղ, վարվում մարդկանց հետ այնպես, ինչպես հարիր չէ քրիստոնյային և կամ էլ ունենում ենք ոչ բարի մտքեր: Մեր չար մտքերն ու արարքներն իրականում աստվածահաճո չեն. չէ՞ որ Աստված մշտապես ցանականում է, որ ձգտենք կատարյալին և բարիք գործենք: Այս բոլոր բացասական արարքները մեզ հեռացնում են Աստծուց, և սկսում ենք կարծել, թե մեր հավատը պակասել է:
Մեր Տերն ասում է. «Ով որ Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ, և ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Ղուկաս 11:23): Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ ինչ հարաբերություններ կառուցի Աստծո հետ:
«Մի մարդ երկու որդի ուներ։ Առաջինին մոտենալով՝ նա ասաց. «Որդյա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»: Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տե՛ր». ու չգնաց: Մոտեցավ մյուսին էլ և նույնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց հետո զղջաց և գնաց այգին:
Եսայի մարգարեն ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա, ով եկել էր «աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21):
Երբ ընտանիքում ընդունված արարողակարգ է եկեղեցում լինելը, մոմ վառելը, դժվար կացության կամ գոհանալու պահին Աստծուն դիմելը, երեխան ծննդյան պահից ինքնաբերաբար այդ դաստիրակաությունը ստանում է: Նա ընդօրինակում է ծնողներին, և դա էլ լավագույն դաստիարակությունն է:
Չորսօրյա մեռյալ Ղազարոսին հրաշքով հարություն տալուց հետո Հիսուս հեռանում է Երուսաղեմից և առհասարակ Հուդայից, քանզի Նրա և հրեական առաջնորդների փոխհարաբերությունները հասել էին իրենց լարվածության գագաթնակետին, և նրանք ցանկանում էին սպանել Հիսուսին:
Ավետարանական այս դրվագում Տեր Հիսուս Քրիստոս քայլում էր Երուսաղեմում իր աշակերտների հետ:
Քրիստոս պատրաստ է մեզ բժշկելու, պահպանելու, սովորեցնելու, երջանկություն պարգևելու, սակայն այդ ամենից առավել պատրաստ է Իր Լույսը մեզ բաշխելու: Քրիստոս պատրաստ է մեր բժիշկը, ուսուցիչը, պահապանը լինելու, սակայն Նա պատրաստ է մեզ համար ավելին լինելու՝ լինելու մեր Փրկիչը: Իսկ մենք ցանկանո՞ւմ ենք փրկվել…
Պայծառակերպությունը Հիսուս Քրիստոսի տնօրինական առաքելության կարևոր դրվագներից է։ Այն ամբողջացնում է փրկագործության խորհուրդը, քանի որ խորհրդաբանորեն վեր է հանում Հիսուսի Երկրորդ գալուստը։
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը։