Ապրելու գաղտնիքը
Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, սակայն՝ ոչ կատարյալ: Մարդը, ունենալով անկատար բնություն, մշտապես ձգտում է կատարելության, և սրանում է կայանում նրա կյանքի ողջ իմաստը: Քանզի եթե մարդն ի սկզբանե ստեղծված լիներ աստվածային կատարելությամբ, այնժամ այլևս որևէ աշխատանք չէր կատարի, և որևէ ջանք չէր թափի:
Իսկ ամենօրյա ինքնատակատարելագործման աշխատանքն ու դժվարին պայքարի ընթացքում թափած ջանքերը համարվում են մեր քրիստոնեական կյանքի ամենից կարևորագույն առաջնահերթությունները:
Այսպիսով՝ կատարելության ձգտումը մարդու կյանքում ամենօրյա և դժվարին գործողություն է, որը պահանջում է մեծ ջանքեր և բարդ աշխատանք: Սակայն այս ամենը դեռևս ամենևին բավարար չէ, և կատարելության ձգտելու համար այս ամենից զատ չափազանց կարևոր են նաև մեր որդեգրած արժեքներն ու ունեցած կարողությունները:
Կարևոր է, որ մարդը կատարելության ձգտման ճանապարհին՝ բացի իր ամենօրյա ջանքերից, և կատարված մեծ աշխատանքից ունենա նաև իմաստություն՝ հասկանալու և ճշմարիտ վերլուծության ենթարկելու սեփական կյանքը:
Կարևոր է, որ մարդ բացի իր և Աստծո անհատական փոխհարաբերությունից հասկանա նաև դիմացինի դերն ու կարևորությունն իր կյանքում և Աստծուն նմանվելու առաքելության մեջ:
Եվ այս ամբողջը միասին հանդիսանում են կատարելության հասնելու համար անհրաժեշտ մարդկային կարևորագույն որակներն ու արժեքները, ինչպես նաև Աստծո պարգևած կյանքն ապրելու գաղտնիքը, որի միակ նպատակն է լինել կատարյալ, ինչպիսին մեր Երկնավոր Հայրն է: