Աստվածաշնչի վրա երդվելու ավանդույթը հակասում է կանոններին. 14 հետաքրքիր փաստ Աստվածաշնչի մասին
1. Աստվածաշունչն աշխարհի ամենապոպուլյար գիրքն է:
2. «Բիբլիա» բառն առաջացել է լատիներեն «biblia» բառից, որը նշանակում է «գիրք»:
3. Ըստ 2019թ. տվյալների՝ Աստվածաշունչը մասնակի կամ ամբողջական թարգմանվել է աշխարհի 3384 լեզուներով:
4. Տպագրական մեքենաները հայտնագործվել և կատարելագործվել են առաջին հերթին Աստվածաշունչը հրատարակելու համար:
5. Որոշ փորձագետներ պնդում են, որ Հիսուսը երբեք իրեն չի դիտարկել՝ որպես նոր կրոնի ստեղծող: Նա ուղղակի բարեփոխել է հուդայականությունը:
6. Աստվածաշնչի վրա երդվելու ավանդույթը հակասում է կանոններին, որոնք նկարագրված են հենց Աստվածաշնչում:
7. Աստվածաշունչը եղել է Իսահակ Նյուտոնի մեծագույն կիրքը: Նա ավելի շատ գրել է կրոնի, քան գիտության և մաթեմատիկայի մասին:
8. Երբ 19-րդ դարում Եթովպիայի կայրս Մենելիք Երկրորդն իրեն վատ է զգացել, կերել է Աստվածաշնչից մի քանի թերթ՝ հույս ունենալով, որ դա իրեն կօգնի:
9. Աստվածաշնչում չկա Հիսուսի արտաքինի նկարագրությունը: Նրա կերպարը հորինված է:
10. Աստվածաշնչում չի ասվում, որ իմաստունները, ովքեր նվերներ էին բերել Հիսուսին, եղել են երեք հոգի: Նվերներն էին երեք հատ՝ ոսկի, խունկ և զմյուռնիա: Իսկ իմաստունները կարող էին լինել ավելի շատ:
11. Աստվածաշնչում իրադարձությունները տեղի են ունենում երեք աշխարհամասերում՝ Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում:
12. Գոյություն ունի «Ավետարան ըստ Հուդայի», որը չկա Աստվածաշնչում: Այնտեղ խոսվում է Հիսուսի աշակերտ Հուդայի մասին, ով ամբողջությամբ հասկացել է տիրոջ ուսմունքը, և նա դավաճանում է Հիսուսին, որովհետև վերջինս ինքն էր խնդրել այդ մասին:
13. Լյուցիֆերը լատիներենից թարգմանվում է՝ որպես «լուսաշող»:
14. Մուսուլմանները մեծարում են Հիսուս Քրիստոսին և համարում են նրան մարգարե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը