Բաժիններ՝

Հիշենք մի պարզ ճշմարտություն, Աստված երբեք ու երբեք չի դավաճանում մեզ

Մեր կյանքում պատահում է, երբ Աստված մեզ տալիս է մի այնպիսի պատասխանատվություն, որը մեզ համար չափազանց մեծ ենք համարում։ Օրինակ՝ հիմնարկի մի ցածր աստիճանի աշխատակցի հանկարծ ու հանկարծ հնարավոր է՝ բարձր պաշտոն տա՝ ղեկավարելու հնարավորություն։ Մինչև անգամ երեխայի ծնունդը մեր կյանքում կարող ենք մեր հնարավորություններից բարձր ու պատասխանատու համարել։

Հենց այստեղ է, որ մտածում են՝ արդյո՞ք մեր կյանքում այս նոր դերը ստանձնելու հարցում միայնակ կլինենք, թե՞ Աստված մեզ կառաջնորդի։ Մեր աղոթքներում շարունակ խնդրում ենք Տիրոջ ներկայությունը մեր կյանքում, որն էլ ավելի է զորացնում ու ինքնավստահ դարձնում մեզ՝ նոր գործ ստանձնելիս, նոր դերում հայտնվելիս։

Իրականությունն այն է, որ Աստված մեզ ասում է․ «Ես քեզ հետ կլինեմ» (Ելից 3։11)։ Այս խոսքով, որը տեղ է գտել Սուրբ Գրքում, ցրվում են մեր կասկածները, վախերը։ Այս խոսքով մեր առաջ բացվում է լույսը, տրվում է ինքնավստահություն և հաջողելու հույս։ Այո՛, Աստծո նկատմամբ հավատով ու Նրա կողմից հնչեցրած այս խոսքով է, որ արթնանում է հույսը՝ առաջնորդելով մեզ։

Հիշենք մի պարզ ճշմարտություն, Աստված երբեք ու երբեք չի դավաճանում մեզ, այդ մե՛նք ենք դավաճանում Աստծուն՝ մեր վարքով ու մտքերով։ Ուստի՝ մտածենք, թե ինչ ենք պատասխանում, երբ լսում ենք Աստծո այն խոսքը, թե «Ես քեզ հետ կլինեմ» (Ելից 3։11)։ Արդյո՞ք ուրախանում ու ասում ենք, որ մենք էլ նույն կերպ կվարվենք, մենք էլ միշտ՝ անկախ մեր հիասթափություններից ու ցավերից, անկախ մեր ապրածից, չենք կորցնի հավատն Աստծո հանդեպ, չենք կորցնի Աստծուն։

Մտածե՛նք այս մասին, չէ՞ որ իրական քրիստոնեությունն այն է, երբ մարդ և Աստված են միմյանց վստահեցնում, որ միշտ միասին կլինեն, թեև մարդ ընդունում է, որ հավատքի հաստատման ճանապարհը հեշտ չի լինելու և կրում է իր՝ որպես քրիստոնյայի ընտրության պատասխանատվությունը։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930