Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնից:

Հոգևորականները Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ աղոթք բարձրացրեցին առ Աստված նրանց հոգիների հանգստության համար:

Տեսանյութեր

Լրահոս