Բաժիններ՝

Ձյուն, մերկասառույց և մառախուղ Հայաստանի ճանապարհներին

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,Սպիտակում,Արագածում, Ապարանում,Սևանում, Աշտարակում, Հրազդանում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն:
Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար, Արթիկ-Ալագյազ, Սևան-Ծովագյուղ հատվածներում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը վատթարացել է: Վարորդներին խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երևան-Սևան-Դիլիջան մայրուղով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Միևնույն ժամանակ, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով փակ է Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս