
Բողոքի ցույց` Գյումրիի քաղաքապետարանում (տեսանյութ)

«Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպության մոտ 40 աշխատակիցներ այսօր բողոքի ցույց են անցկացրել նախ Գյումրիի քաղաքապետարանի շենքի դիմաց, ապա շենքի ներսում: Խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպության աշխատակիցները 4 ամիս շինարարական աշխատանքներ են իրականացրել ու աշխատավարձ չեն ստացել:
Այսօր նրանք պահանջել են հանդիպում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, սակայն ավելի ուշ նրանց հարցերին պատասխանել է քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
Նա նշել է, որ առկա փաստաթղթերով քաղաքապետարանը «Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձային պարտքեր չունի, և որ այս դեպքում շինարար-բանվորների պահանջը ոչ թե քաղաքապետարանից, այլ շինկազմակերպության ղեկավարությունից է լինելու: Այս մասին հաղորդում է galatv.am կայքը: