
Կապանում լավաշը թանկացել է

Արդեն 10 օր է` Կապանի հացաբուլկեղենի վաճառքի կետերում լավաշի գինը թանկացել է 10 դրամով` նախկին 60 դրամի փոխարեն 1 հատ լավաշը վաճառվում է 70 դրամով: Կապացիները, սակայն, չեն հասկանում, թե որն է թանկացման պատճառը, և այն, ըստ նրանց` պայմանավորված չէ ալյուրի գնի թանկացմամբ, քանի որ հացի գինը Կապանում մնացել է նույնը` 240 դրամ: