Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
ԱԻ նախարարը հայտնեց՝ ահազանգ կա, որ հինգ տարեկան երեխան եւ նրա հղի մայրը կորել են:
Այսօր ժամը 13:23-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ, ըստ առկա՝ պաշտոնապես հաստատված տվյալների, արձանագրվել է 3 անձի մահ, իսկ ըստ մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններից ստացված ահազանգերի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 36 անձ, որոնցից 11-ը եղել է անչափահաս։
Ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով։
Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Համացանցում տարածվող լուսանկարի հերոսուհին ֆեյսբուքյան իր էջում գրում է
Գյուղի տարեցների խոսքով, ժամանակին Կարծախը շրջանի ամենամեծ գյուղն էր, որտեղ մեծ եկեղեցի էր գործում։ Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու կառուցումը սկսվել է 1880-ական թվականների վերջերին, հին եկեղեցու տեղում։ Գրավոր աղբյուրները վկայում են, որ գյուղացիները եկեղեցու շինարարության համար 21 կմ հեռավորությունից քար են հասցրել գյուղ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Արագ արձագանքման ծառայությունների, ոստիկանության աշխատակիցներին տրամադրվեց նաև ջուր և չոր սնունդ:
20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Նա նշել է, որ աշխատանքները շարունակվում են, հավանաբար ամբողջ գիշեր տեղի կունենան, տարածքում լուսավորությունն է կարգի բերվում: Նախարարը նշեց, որ ենթադրում են, որ քաղաաքացիներ կլինեն փլատակների տակ, քիչ առաջ էլ մի կնոջ դի են […]
Փլատակների տակից փրկարները գտել են եւս 1 քաղաքացու դի: Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկու է: Այս մասին news.am-ին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Սուրբ Աստվածամայր ԲԿ խոսնակ Գևորգ Դերզյանը ֆեյսբուքյանյ իր էջում գրել է․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը դուրս գրվեց հիվանդանոցից։
Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը տարբեր բժշկական կենտրոններում տեսակցել են պայթյունից տուժած քաղաքացիներին, այդ թվում` հոսպիտալացված 5-ամյա աղջնակին ու նրա մորը:
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հուլիսի սպառողական գների ինդեքսը:
Միգուցե արժի մտածել, որ էն հին ձեւերը չեն աշխատում։ Ու ամեն մի ռումբի մասին ահազանգին զանգվածային տարհանումներ ով, հանրային քաոսով պատասխանելը լավ մեթոդ չէ։ Հարեւանները արդեն քանի ամիս ա սիրուն խուճապ են քցում ուզած պահի։
Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ:
Այսօր ժամը 13:23-ին, պայթյուն որոտաց Սուրմալու առևտրի կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունը որոտացել էր հրավառություննների համար նախատեսված պայթուցիկ նյութերի պահեստում: ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայրում աշխատանքներ են տանում, ըստ տեղում աշխատող մասնագետների` այս պահին դեռ կա պայթյունի վտանգ։
Գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությունը. ՈՒՂԻՂ
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքացիները և աշխատակիցները տարհանվել են:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»:
Կրկին ռումբի ահազանգ է։
Պայթյունից հետո հրդեհն ամբողջովին դեռ չի մարվել։
Առողջապահության նախարարությունը լրացուցիչ նաև տեղեկացրել է, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել տասը անչափահաս։
Սակայն, հիմնավոր կասկածը պայթեցման մասին կմնա, քանի որ ինքս անձամբ չեմ վստահում Հայաստանի իրավապահներին։ Նրանք որևէ հարցում պրոֆեսիոնալ, նաև ինքնուրույն չեն, այլ միայն ունակ են, վարչապետ կոչեցյալին հլու-հնազանդ գործեր թխել ընդդիմադիրների նկատմամբ»։
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները իհարկե հետագայում կպարզվեն, բայց մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին։
«Սուրմալու»-ի պայթյունը՝ լուսանկարներով։
Պայթյունի հետեւանքով զոհվածը 40-45 տարեկան տղամարդ է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նյութն արդեն հրապարակվել էր, երբ 168.am-ի գլխավոր խմբագրի հետ բջջային հեռախոսակապով կապ հաստատեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրսյանը, ով կտրականապես հերքեց, թե գրասենյակի աշխատակիցները պայթյունից առաջ են ծանուցվել հնարավոր ահաբեկչության մասին։