Բաժիններ՝

Եղեգնաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 9-ին, ժամը 10:08-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում այրվում է տուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Խ.-ն (ծնված 2021 թ․) այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ), հյուրասենյակի գույքը, ներսենյակային դռներ և պատուհաններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս