Բաժիններ՝

«Շատ եմ կարևորում կապը, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այսպիսի արդյունք». Փաշինյան

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը: Բժշկական կենտրոնի բացման արարողությանը մասնակցեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը իր ելույթում նշեց, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված են Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը։

«Շատ եմ կարևորում կապը, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այսպիսի արդյունք»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու է այս բժշկական կենտրոնը կառուցվել։

«Մենք արձանագրել ենք, որ Վայոց ձորից ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան թե առողջապահական ծառայություն է ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ Վայոց ձորում կան բժշկական կենտրոններ։

Առողջապահության նախարարությունը հետազոտել է և տեսել են, որ այդ առողջապահական կենտրոններում շենքային պայմանները պատշաճ չեն, մասնագիտական բազան պատշաճ չէ»,- ընդգծեց Փաշինյանը։

Ծրագրի արժեքը կազմում է 2,67 մլրդ դրամ: Բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակակից տեխնիկական սարքավորումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031