Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 20-ամյա վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում 20-աամյա Ռազմիկ Թ .-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մասիսի կամրջի մոտ, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել բետոնե սյուներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, Ռազմիկ Թ.-ն տեղում մահացել է։

Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս