Բաժիններ՝

Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի կամրջից ընկած ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 10-ին, ժամը 11։24-ին ահազանգ է ստացել, որ Տանձավեր գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մետր) ընկել ձորը:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Ա. Հ.-ին (ծնված 1964 թ.) դուրս բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս