Միայն փետրվարին Թուրքիայում 36 կին է սպանվել

Թուրքիայում գրոծող «Դադարեցնենք կանանց սպանությունները» հարթակը հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2024-ի փետրվարին իրականացված կանանց սպանություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում սպանվել է ընդհանուր առմամբ 36 կին, որոնցից 17-ի սպանությունը համարվել է կասկածելի:

Նշվում է, որ 17-ը սպանվել են բաժանվել ցանկանալու, հաշտության առաջարկը մերժելու, ամուսնությունից հրաժարվելու դրդապատճառներով:

Սպանություններից 12-ի դեպքում դեռևս չի հաջողվել պարզել սպանության հանգամանքները: Մյուսների մասով մանրամասներ չեն հաղորդվում:

Ընդգծվում է նաև, որ սպանության դեպքերի 47 տոկոսը տեղի է ունեցել զոհերի տներում:

Տեսանյութեր

Լրահոս