Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած 32-ամյա Արտակ Ա-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հունիսի 29-ին, ժամը 23.30-ին, Երևանի Շերամի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ։ 11-ամյա երեք ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ով որ սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք»: Մենք պետք է գիտենանք, որ մեր պաշտելի Փրկչի՝ Հիսուս վարդապետի ավետալից խոսքերից մեկն է սա, որը Նա ավանդել է մեզ Իր վերջին կտակի հոգեբուխ ճառը քարոզելիս։
Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ։
Հունիսի 29-ին, ժամը 19.00-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Աշոտ Թադևոսյանը պատերազմում վիրավորվել է, ենթարկվել 4 վիրահատությունների ու դարձել 3-րդ կարգի հաշմանդամ, իսկ այսօր զրկվել է հաշմանդամության կարգից։ Նրա առողջական խնդիրները շարունակում են նույնը մնալ, սակայն հերթական զինվորական փորձաքննությունից հետո ասել են, որ հաշմանդամության որևէ կարգ այլևս չունի։
Հունիսի 30-ին, ժամը 12.25-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կասյան փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 29-ին, ժամը 14.40-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Սուզուկի» մակնիշի մեքենան և «ԿամԱԶ»-ը։ «Սուզուկիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 29-ին, ժամը 13.50-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 30-ին երկու տարածքներում, որոնք գտնվում են գյուղի տարբեր հատվածներում, հրդեհը բռնկվել է գրեթե միաժամանակ։
Հունիսի 30-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «ՋԱԿ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՋԱԿ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ և 4-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ խմբի կողմից հունիսի 30-ին Պրահա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Վիտալի Ա․-ն, որը 2016 թ․ մայիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Հունիսի 25-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք:
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարությունների մասնագետները արդեն սկսել են վնասի հաշվարկման և հնարավորության սահմաններում՝ պատճառված վնասները վերականգնելու աշխատանքները:
Հուլիսի 1-ի և 4-5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև հուլիսի 2-4-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 […]
Նախարարի աշխատավարձը 150-160 հազար դրամով է բարձրացել, իսկ, ասենք, թոշակ բարձրացնում են 3000 դրամով՝ կամ նվազագույն աշխատավարձը՝ 7000 դրամով: 8-9-10 տոկոսով բարձրացնում են աշխատող աղքատի, կամ անապահով խավի նպաստն ու թոշակը, 25 տոկոսով՝ իրենց աշխատավարձը, էլ չասեմ, որ պարբերաբար ստանում են պարգևատրումներ:
Հունիսի 29-ին, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
։ Լողասեզոնի բացմամբ պայմանավորված՝ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու «Սևան» ազգային պարկի №1, №2, №3 հանրային լողափերում՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ինչպես տեղեկանում ենք ՓԾ տարածած հաղորդագրությունից, Կամո Ցուցուլյանի հրահանգով՝ հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու և ծառայությունը պատշաճ կազմակերպելու նպատակով «Սևան» ազգային պարկի […]
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է:
Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:
Ժամը 18:10-ին գրանցված ահազանգի համաձայն, մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցում քամին շրջել է մոտ 50մ երկարությամբ և 2մ բարձրությամբ ցանկապատը:
Վաճառքն իրականացվել է մարտի 1-ին, իսկ գնորդն էլ Մ. Սարգսյանն է։
Արդարադատության նախարարությունը որոշել է «բարեփոխել» լրատվական դաշտը:
Իսկ թե դրանք ինչ արդյունք են տվել, որքանով են բարձրացրել պետական կառավարման արդյունավետությունը, դժվար է ասել
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Ճամբարակի ոստիկանները հայտնաբերել են անակցիզ օղի