Փետրվարի 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպությունը կոռուպցիայի ընկալման ցուցիչը հաշվարկում և ինչու է Հայաստանը 2022 թվականին հետընթաց գրանցել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել Զինված ուժերում:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։
Փոփոխությունները քննարկելու նպատակով առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և ԱՆ պետական առողջապահական գործակալության պատասխանատուները հանդիպել են Երևանի պոլիկլինիկաների տնօրենների հետ:
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախ կրկին ընտանիքներ է տեղափոխվել
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազամատակարարումը, որոշ դպրոցներում դասապրոցեսը խաթարված է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել են տնտեսական հանցագործության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծերին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։
Աղետալի երկրաշարժից տուժած Սիրիա հումանիտար օգնություն հասցնող երկրորդ հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպ քաղաքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին Մասիս քաղաքի 3-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 22-ամյա Հրաչ Դ.-ն:
«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ը, որն ստեղծվել է երգահան, կոմպոզիտոր Հայկոյի մահից հետո, երաժշտի երկրպագուներին է ներկայացրել նրա «Կյանքով» երգը:
Պայուսակում ատրճանակի նմանվող իր կար: 24-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է իրեն և ինքը չունի համապատասխան փաստաթուղթ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ միայն 2019 թվականին Վրաստանում օդի աղտոտվածության պատճառով մահացել է 5 220 մարդ, նշված է ISET հետազոտական ինստիտուտի զեկույցի մեջ:
Հիսուսի այս նոր պատվիրանը նախազգուշացնում է չբարկանալ, որպեսզի մարդու ձեռքը հեռու պահի սպանություն գործելուց և արգելի սուրը պատյանից դուրս բերելն անգամ: Երբ Գեթսեմանիի ձորում Պետրոսը, Վարդապետի հանդեպ տածած սիրով և միաժամանակ վրեժխնդրության ոգով լցված, իր սուրը պատյանից հանեց ու հարվածելով՝ կտրեց զինվորի ականջը, հեզ Հիսուս սաստեց Իր առաքյալին՝ հրամայելով սուրը պատյանի մեջ դնել:
Շրջափակված Արցախում այս ընթացքում ծնվել է 215 երեխա
Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մեկնարկել են 2023 թվականի ներդրումային ծրագրի իրականացումը: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի և շարժակազմի տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 90 մլն դրամ:
«Տնտեսվարողների մեծ մասը տեսչական մարմնի արձանագրած խախտման հիման վրա ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, փորձում են վերացնել արձանագրված խախտումները: Եվ տնտեսվարողների մյուս հատվածը, ուղղակի չհամաձայնելով տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումներին՝ փորձում է կարգադրագրերը բողոքարկել դատական կարգով: Կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում նաև դրա կատարումը, եթե առկա չէ դատարանի միջանկյալ որոշում՝ կարգադրագրի կատարումը կասեցնելու մասին»,- հավելեց Գարեգին Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին.
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 22-ամյա երիտասարդը փետրվարի 6-ին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տարվել է բաժին:
Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և արգելանքի է վերցվել 33-ամյա Արմեն Հ.-ն։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել են 25 տոննա մարդասիրական օգնություն: