Մանկապարտեզի 4-ամյա երեխայի մահվան պատճառը սրտի արա՞տն էր. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր թիվ 28 մանկապարտեզից Արաբկիր բ/կ տեղափոխված 4 ամյա երեխայի մոտ դեռ բժշկական կենտրոն չհասած արդեն սրտի կանգ է արձանագրվել: Երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվել են համապատասխան քննչական գործողություններ:
Նույն մանկապարտեզի ծնողների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեխան ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիրներ:
Երեւանի քաղաքապետարանից երեխայի մահվան դեպքի վերաբերյալ պարզաբանեցին, որ նրա վիճակը կտրուկ վատացել է ժամը 11-ի սահմաններում, մանկապարտեզից շատ արագ շտապ օգնություն են կանչել, բայց մինչեւ շտապ օգնության ժամանելը, այդ երեխային ծնողներից մեկը իր սեփական մեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն: