Բաժիններ՝

Նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չկան. ՆԳՆ խոսնակը՝ 4-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Այո, ահազանգ ստացել ենք բժշկական կենտրոնից։ Նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չկան։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասել է  Սարգսյանը։

Հիշեցնենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, որը Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սան էր, ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս