Ծնողներից մեկը, չսպասելով մինչև շտապօգնության անձնակազմը մոտենա, սեփական մեքենայով հիվանդանոց է հասցրել երեխային, բայց ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել. քաղաքապետի խոսնակ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ 168.am–ի հետ զրույցում ասաց.
«Արաբկիր վարչական շրջանի թիվ 28 մանկապարեզում երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել։ Մանակապարտեզի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, բայց այդ պահին մանկապարտեզում գտնվող ծնողներից մեկը, չսպասելով մինչև շտապօգնության անձնակազմը կմոտենա, սեփական մեքենայով հիվանդանոց է հասցրել երեխային։ Հիվանդանոցում, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Թե ինչն է եղել ուշագնացության պատճառը, և արդյոք երեխան առողջական որևէ խնդիր ունեցել, ոչինչ ասել չեմ կարող»։