Բաժիններ՝

«Ճիշտ այսքան գումար մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե իմ հեղինակած օրենքի կիրառման արդյունքում». Հայկ Սարգսյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկարում պատկերված է, թե ինչ տեսք ունի 2.3 միլիոն ԱՄՆ դոլարը իրական կյանքում։

Ճիշտ այսքան գումար մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե իմ հեղինակած օրենքի կիրառման արդյունում։

27 տարին լրացած՝

* 51 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից ու քրեական գործը կարճվել է (765 մլն դրամ),

* 12 քաղաքացի վճարել է 8 մլն դրամ և ծառայել է 1 ամիս (96 մլն դրամ)

* 1 քաղաքացի վճարել է 2,5 մլն դրամ և զորակոչվել է 1 տարվա ծառայության

* 1 քաղաքացի զորակոչվել է 24 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայության

* 10 անձ ՀՀ քաղաքացիություն ստանալու հիման վրա վճարել է 2,5 մլն դրամ և ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից (25 մլն դրամ)

Բացի այն օգուտից, որը ստացել ենք գումարի տեսքով, շատ կարևոր է, որ Հայաստան են վերադարձել 65 քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ չէին կարողանում վերադառնալ, և եթե չլիներ այս հնարավորությունը, հնարավոր է երբեք չվերադառնային հայրենիք։

Ունենք +65 պահեստազորային, ում ՊՆ-ն կարող է օգտագործել 25 օրյա հավաքների կամ այլ կարիքների համար։
Եթե ցանկանում եք օգտվել օրենքից և կամ ունեք հարցեր, գրեք մեկնաբանությունում կամ անձնական նամակով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս