
Քաղաքում տրանսպորտային կոլապս է. ավտոբուսների վարորդները բունտ են անում

Քաղաքացիները առավոտյան ժամը 7-ից ահազանգում են` տրանսպորտներ չկան մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Կանգառներում երթուղայիններին սպասողներն ասում են` ավտոբուսները ուղիղ անցում ֊գնում են. գործադուլ է։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյսնը 168.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց` գիտի խնդրի մասին և քիչ հետո հայտարարություն կտարածի։