Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,34 դրամ:
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ադրբեջանցի Քաբութար Բաբաևան Անթալիայում (Թուրքիա) ամուսնու հետ վեճից հետո իրեն նետել է գետը։ Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, նրա ամուսինը՝ Թուրքիայի քաղաքացի Էմին Յապիչիլարը, անմիջապես դիմել է փրկարար ծառայությանը։
ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 21-ի գիշերային ծառայության ժամանակ, ժամը 2.30-ին, Զորակ գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Մի արվեստագետ, ինչ-որ մեկին փնտրելով, օտար քաղաքի մայթերով անցնում է` հանդիպելով տարբեր ուղղություններով գնացող բազմաթիվ մարդկանց: Կանգնում է մի արձանի մոտ ու ասում.
Ժամանակին, երբ պետք է եղել, Նիկոլ Փաշինյանը շատերին է գայթակղիչ խոստումներ տվել, առիթը բաց չի թողել, չի զլացել ականջահաճո հայտարարություններ անել։ Հետո, իհարկե, «մոռացել» է այդ մասին, դրժել է խոստումները, հրաժարվել ասածներից, հակառակն է արել։
Վեց տարեկան տղան, օրը հինգ օր շարունակ մոլորված թափառում էր Վիետնամի անտառներից մեկում, հայտնաբերվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Յեն Բայի նահանգում ապրող Դան Թիեն Լամը օգոստոսի 17-ին գետակի մոտ խաղալիս է եղել իր ինը քույր և եղբայրների հետ, երբ բլրով բարձրացել է և մոլորվել։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Փարիզի դատախազությունը պահանջել է սեռական ոտնձգությունների գործով դատական գործընթաց սկսել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի դեմ։ Այս մասին գրել է РИА Новостин՝ հղում անելով ֆրանսիական հեռուտալիքներից մեկին:
Ուզբեկստանի արևելյան Անդիջան քաղաքի բնակիչը տուգանվել է 5,1 մլն սումով (մոտ 405 դոլար)՝ նիկաբ և կանացի հագուստ կրելու համար, հայտնում է Անդիջանի շրջանի ներքին գործերի տնօրինության մամուլի ծառայությունը։
Ավարտվել է նախկին «Մարաթուկ մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ վարույթով, չորս մեղադրյալի մասով, նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից քաղաքացիներից կաշառք ստանալու հերթական դեպքերի առթիվ քննված բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը:
Սումբատ Բայանդուրյանը որոնվում է որպես անհետ կորած
«Այս իշխանության, Կառավարության համար «Հայֆիլմ» գոյություն չունի, դրան վերաբերվում են՝ զուտ որպես բեռ-տարածք, շենք-շինություն, որը դարձել է ծախսի «բուն»։ Այս քայլով ուզում են ազատվել «Հայֆիլմից» ու ամեն ինչ խցկում են մի ափսեի մեջ։ Բերել լուրջ-լուրջ բաներ են քննարկում, Ակադեմիական քաղաք, երբեմն, որ այս անունները կարդում եմ, տպավորություն է, որ ես ապրում եմ Ֆրանսիայում, Ճապոնիայում, Շվեյցարիայում։ Հայաստանի Կառավարությունն Ակադեմիական քաղաք կառուցելուց առաջ նախ պետք է հասկանա, թե այնտեղ ովքե՞ր են սովորելու, գուցե այն մարդիկ, որոնք ծխախոտով, «Նիվաների» ղեկերին նստած՝ ամեն օր գնում-գալի՞ս են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Բաբայանը։
Օգոստոսի 22-ին, ժամը 12։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։
Քնած խոսում եմ, ֆեյսբուքով խոսում եմ, տիկ-տոկով խոսում եմ, կենդանի խոսում եմ. Նիկոլ Փաշինյան
Սերիկ Դերձյանը որոնվում է որպես անհետ կորած
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները`
«Կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝ սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած), (կենդանիների կերակրման համար) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակում»։
Օգոստոսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանի։
«Այսինքն՝ իրենց վրայից գցում են, ասում են՝ պետությունը վնասով է աշխատում, տալիս ենք մասնավորին։ Այս ամենի դեմը պետք է առնենք, հիմա քանի որ հստակ իմացանք, որ փակելու են, պետք է հավաքվենք հասկանանք՝ ինչ պետք է անենք, իմ տարբերակը ես ունեմ, տեսնեմ, մեր ընկերները դա կընդունե՞ն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Կատարվել են լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում: Այս մասին հայտարարվեց օգոստոսի 22-ի Կառավարության նիստում:
Ջրասույզները դուրս են բերել Սիցիլիայի ափերի մոտ օրերս զբոսանավի խորտակվելուց հետո վեց անհետ կորածներից հինգերորդի մարմինը։ Եվս մեկի որոնումները դեռ շարունակվում են։ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հաղորդում է, որ օգոստոսի 22-ին փրկարարները գտել են ձեռնարկատեր Մայք Լինչի մարմինը։
ՌԴ Վոլգոգրադի օդանավակայանից ժամանումներն ու մեկնումները սահմանափակվել են անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Երկար սպասված փոքրիկին ծննդաբերել է անսպասելի՝ կեսարյան հատմամբ: Նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի՝ կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ: Երեխան տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, վիրահատվել է և առողջացած դուրս գրվել:
Ռուսաստանի Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթապահեստում անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով բռնկված հրդեհի վիրավորների թիվը հասել է 47-ի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առողջապահական ծառայությունները։
Ես չեմ ուզում էդ հողերը կորցնեմ, վարկերս ո՞նց եմ փակելու, հարցը գնայինը չէ. վարդենիկցին՝ Պապոյանին
Լարսում գնալիս ոչ մի հերթ չգա, հերթերը հետ գալիս են. Գևորգ Պապոյան