«Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը
«Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկարանից:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս 2025 տարին հռչակեց «Աւանդութիւններու Վերակենսաւորման Տարի»: Առ այդ, Կիրակի, 12 Յունուար 2025-ին, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագին, Վեհափառ Կաթողիկոսին 2025 տարուան հայրապետական հռչակագիրը պիտի ընթերցուի Կաթողիկոսանիստ Վանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ։
Կոչ կ’ուղղենք մեր ժողովուրդի սիրելի զաւակներուն մասնակցելու Սուրբ Պատարագին, լսելու Հայրապետական հռչակագիրի պատգամը եւ անկէ եկող մտածումներուն ու թելադրութիւններուն»։